Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

մայիսի 6

$
0
0
Օրը նշանակվեց: Տեղակռվի պաշտոնական ստարտը տրվեց:
Սրբությունները կոտնահարվեն, ստախոսներն Աստծու առաջ ու անունով կերդվեն: Իրար ու մյուսների կոկորդները կկրծեն, բայց նաև "կբարիշեն", համաձայնությունների կգան: Իրենք շահողները կլինեն՝ ցանկացած սցենարով:

Խառը օրեր են գալիս:

Կլինի՞ ընտրություն: Եթե լինի, ապա վատի ու ավելի վատի միջև: Ոնց որ միշտ ու ոնց մինչև էսօր:

Աստվա՛ծ, խաղաղություն տուր:

Ժողովո՛ւրդ, բախտախնդիրների պաշտոնների համար եկեք իրար միս չուտենք: Մենք ու նրանք տարբեր զուգահեռների վրա ենք, տարբեր աշխարհներում, տարբեր խնդիրներով: Կենսականն էլ տարբեր է: Նրանց համար պաշտոն ու փող, մեզ համար հանապազօրյան է կենսական:

Ու եկեք հոգին չմոռանանք:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles