Քաջ Վարդանի թոռն եմ ես:)
Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր:
Հայրիկ Մուրադյան, "Իմ հայրենյաց հոգի Վարդան"
Բառերը, մի քիչ տարբեր են երգվողից:
Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր:
Հայրիկ Մուրադյան, "Իմ հայրենյաց հոգի Վարդան"
Բառերը, մի քիչ տարբեր են երգվողից:
Իմ Հայրենյաց հոգի Վարդան,
Հոգիս հոգվույդ էղնի ղուրպան,
Որ Տըղմուտի ափերի քով,
Վաթսուն հազար կտրիճներով
Զարկիր, զարկվար, ինկար քաջ-քաջ,
Պարսիկ սփռած ի ձախդ ու աջ:
Իմ հայրենյաց արև Վարդան,
Արևս արըվուդ էղնի ղուրպան:
Ավետարան ու խաչն առիր,
Տարիր երկինս բարձրացուցիր,
Եվ դուն ալ ետ թողիր գացիր,
Անուշ արևդ հողին տըվիր,
Որ հայրենյաց շողա արև
Շավարշանա դաշտին վերև:
Իմ հայրենյաց արև Վարդան,
Արևս արըվուդ էղնի ղուրպան:
Արյունդ կարմիր-կարմիր թափվավ,
Դաշտ ու ծաղիկ ներկվեցավ.
Լուսնակն ելավ ամպի տակից,
Պաղ-պաղ թափեց ցողիկն աչից,
Որ հայրենյաց վարդեր բացվին,
Պլպուլն երգե դրախտի սարին:
Իմ հայրենյաց արև Վարդան,
Արևս արըվուդ էղնի ղուրպան: