գործ տալ, բայց ինքնաներշնչել, թե դա հանուն պետության է արվում:
Օրինակ, մեր հանրապետության ամենաահավոր կաշառակերներից ու պետության հերն անիծողներից են հիվանդանոցներում վերելակ քշող կանայք (իհարկե, հիմա նրանց գրպանները կարած են, որ 200 դր գցելու տեղ չունենան), կամ հիվանդանոցների հավաքարարները (ժողովրդական լեզվով ասած՝ սանիտարկեքը, որ մի քանի կոպեկ ամսական աշխատավարձ են ստանում ինչ ասես մաքրելու համար, ու վայն եկել իրենց տարել է, եթե մի հիվանդ 500 դր տա):
Հիմա պետությունն ամեն կերպ պայքարում է այս չարիքի դեմ: Օրինակ՝ մի տարի առաջ Լոռու հիվանդանոցներից մեկից, բացահայտման պահից մի տարի առաջ հիվանդից 1000 դր ստանալու համար աշխատանքից հեռացրել էին մի հավաքարարի: Ինչ խոսք, գովելի է: Աչքներիս առաջ երկիրն առաջընթաց է ապրում:
Բայց լինում է, որ պետությունը չի հասցնում բոլորին հետևել: Եվ այստեղ օգնության է հասնում վարչապետի խորհուրդը՝ գործ տվեք իրար վրա:
*********
Անկեղծ ասած, ես երկար փորձում էի այլ համատեքստում և այլ կերպ հասկանալ սույն հորդորը, բայց չկարողացա: Չէ՞ որ խոշոր թալանը իրականացվում է պատկան մարմինների անմիջական հսկողության տակ: Ուրիշ է՞լ որ դեպքերն են, որոնցից տեղյակ չեն լինում՝ էս մանր-մունր, բայց հույժ չարաբաստիկ կաշառակերության դեպքերը, որոնց դեմ պայքարում էլ մենք պարտավոր ենք օգնության հասնել: Մենք՝ մշտապես դժգոհ, մատը մատին չխփող, չուզողներս:
Օ~ն առաջ, կասեր Գևորգ Մարզպետունին