Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Կինո Մոսկվայի կողքին՝ եկեղեցի

$
0
0
Զզվել եմ ամեն տեսակի առևտրի տներից, բիզնես կենտրոններից: Արդեն սկսել են մեր կյանքը առնել ու ծախել: Պարսկական լինի, թե վրացական, թե ամենագլամուռ եվրոպական, ես չեմ պատրաստվում հանդուրժել հերթական առևտրի կենտրոնը էնտեղ, որտեղ պետք է եկեղեցի լինի:

Ես չեմ ուզում սպառող դառնալ ու չեմ ուզում, որ էս քաղաքում ու երկրում ամեն ինչ առուծախի ենթակա լինի: Ով ինչ օրենք է խախտել, ում ինչքան կաշառք են տվել.... անգամ պետությունս են դարձրել ծախու կնիկ: Ու ես դրան դեմ եմ:

Կինո Մոսկվայի ու Նկարիչների միության արանքում՝ եկեղեցի:

Միացե՛ք ժողովուրդ: Ո՞վ է ի վերջո էս երկրի տերը: Ինչի՞ պիտի մի քանի պատահական չարչի մեր երկրին տեր զգան իրենց:

Հ.Գ. Ու խնդրում եմ, հիմա նորից բենթլիներ չհիշել, խոսքը ավելի խորը բաների մասին է:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles