կինո Մոսկվայի ամառային դահլիճի տեղն առաջարկում էին եկեղեցի սարքել, ես էլ էդքան էլ կողմ չէի: Արդեն հոգնել եմ դրա մասին գրելուց, ոնց որ երևի մեկ էլ Շուռն է հոգնել կրկնելուց, որ անձամբ ինքը եկեղեցուն դեմ չէր: չէ՞ ձյաձյ:)
Չեմ ուզում նորից հիշել ինչ էր կատարվում էդ ժամանակ: Արդյունքում՝ եկեղեցին չվերականգնեցին: Չեմ ուզում հիմա հավատացյալի դիրքերից բացատրել՝ թե ինչքան կարևոր է եկեղեցու ներկայությունը, առկայությունը, մանավանդ եթե հնարավորություն կա ավերած եկեղեցին վերականգնել: Ուզում եմ ուրիշ բան ասել:
Հիմա, արդեն բոլորս գիտեինք՝ ինչի եկեղեցի սարքելու աղմուկ հանեցին: Որ տակից օպերատիվ կերպով լուծեն պարսկական շուշաբանդի առուծախը:
Աչքի առաջ ունենալով էս փաստը, ինչի՞ չենք ուզում, որ եկեղեցին վերականգնվի էդ աշտարակի տեղակ: Նախ, էսթետիկ առումով շատ էլ լավ կլինի: Շատ էլ սիրուն կնայվի: Էլ չեմ ասում, որ երևի թե, ցանկության դեպքում, կարող են վերականգնել հին եկեղեցու տեսքն էլ:
Երկրորդը, էդքա՞՞՞՞ն միամիտ են մարդիկ, որ հավատում են, թե էդտեղ կարելի է ոչ մի բան չանել ու այգի սարքե՞լ: Ինչ-որ մեկը հավատում է, թե էդ չալաղաջ կտորը քաղաքի սրտի մեջ, չարչիները կթողնեն, որ այգի լինի՞: Ստիպված եմ մտածել, որ նման բանին հավատացողները 20 տարի մուշ-մուշ քնած էին, էսօր են զարթնել ու հեչ չգիտեն, որ էս քաղաքի ամեն չալաղաջ կտորի համար կոկորդ են կրծում:
Երրորդը, հավատացյալ-անհավատ մոռանանք մի պահ: Ես ֆանատիկ հավատացյալ եմ, ինչ-որ մեկն էլ ֆանատիկ անհավատ, կամ գենետիկ ատելություն ունի եկեղեցու հանդեպ: Բայց հարցը հիմա դա չի:
Հիմա պահն է, որ մենք՝ որպես հայեր, մեր պարտքը տանք Հայ Առաքելական եկեղեցուն՝ որպես հաստատության (ոչ հոգևոր սնունդ տվողի, մկրտողի ու մեղքերին թողություն տվողի, Քրիստոս քարոզողիայլ ոնց մենք՝ հեթանոս ու կռապաշտ ազգով վերաբերվում ենք նրան), որպես հաստատության, որը մեզ իր թևերի տակ պահել-պահպանել, բերել հասցրել է 21-րդ դար, պահպանել է մեր ինքնությունը, մեր հայությունը: Ինչ կլինի՞ որ:
Ինչի՞ ենք մենք ռեակցիա տալիս մենակ "եկեղեցի սարքել" բառակապակցությանը, իսկ "պարսկական աշտարակ սարքել" արտահայտությունն արդեն մի շաբաթից ավել պտտվում է, ու ոչ մեկի զգայարաններին չի կպնում: Եթե Դալմայի այգիների կողքին եկեղեցի սարքելու լինեին, հաստատ ազգս կխոսեր, բնապահպանական խնդիրներ կհիշեր, հողագործ-ռանչպար անցյալը կհիշեր ու հորովել կերգեր ու հոլ արա եզո, բայց Դալմայի այգիները քանդեցին, դրանց ահռելի հատվածի տեղակ սարքում են երկու առևտրի կենտրոն ու մի զռլամ շենք, որ դժվար էլ մոտակա 10-20 տարում հայերն առնեն ու ապրեն: Ու բոլորը սուս են:
Երկաթի հանքերը բացում են, Հայաստանի երևի 10 տոկոսը բնապահպանական աղետի առաջ կանգնեցնում, ոչ մեկի վեջը չի, բայց եթե Հրազդանում՝ մանավանդ էդ կողմերում, մի եկեղեցի սարքվեր, օօօօօ, ինչ կկատարվեր....
Ինչի՞ ենք մենք եկեղեցին սիրում մենակ քանդած տեսքով: Որ՛տև սիրում ենք հայոց վիշտը մեր մեջ, որ Անիին նայենք ու հայոց վիշտը հիշենք, բայց սարքած եկեղեցի չտեսնենք ու չուրախանանք:
Ինչի՞ց է: Մինչև էստեղ "սաղ բենթլին ա մեղավոր" մեկնաբանություն թողնելը, թող ամեն մեկն իրեն հարց տա: ու փորձի ազնիվ կերպով պատասխանել ինքն իրեն:
Չեմ ուզում նորից հիշել ինչ էր կատարվում էդ ժամանակ: Արդյունքում՝ եկեղեցին չվերականգնեցին: Չեմ ուզում հիմա հավատացյալի դիրքերից բացատրել՝ թե ինչքան կարևոր է եկեղեցու ներկայությունը, առկայությունը, մանավանդ եթե հնարավորություն կա ավերած եկեղեցին վերականգնել: Ուզում եմ ուրիշ բան ասել:
Հիմա, արդեն բոլորս գիտեինք՝ ինչի եկեղեցի սարքելու աղմուկ հանեցին: Որ տակից օպերատիվ կերպով լուծեն պարսկական շուշաբանդի առուծախը:
Աչքի առաջ ունենալով էս փաստը, ինչի՞ չենք ուզում, որ եկեղեցին վերականգնվի էդ աշտարակի տեղակ: Նախ, էսթետիկ առումով շատ էլ լավ կլինի: Շատ էլ սիրուն կնայվի: Էլ չեմ ասում, որ երևի թե, ցանկության դեպքում, կարող են վերականգնել հին եկեղեցու տեսքն էլ:
Երկրորդը, էդքա՞՞՞՞ն միամիտ են մարդիկ, որ հավատում են, թե էդտեղ կարելի է ոչ մի բան չանել ու այգի սարքե՞լ: Ինչ-որ մեկը հավատում է, թե էդ չալաղաջ կտորը քաղաքի սրտի մեջ, չարչիները կթողնեն, որ այգի լինի՞: Ստիպված եմ մտածել, որ նման բանին հավատացողները 20 տարի մուշ-մուշ քնած էին, էսօր են զարթնել ու հեչ չգիտեն, որ էս քաղաքի ամեն չալաղաջ կտորի համար կոկորդ են կրծում:
Երրորդը, հավատացյալ-անհավատ մոռանանք մի պահ: Ես ֆանատիկ հավատացյալ եմ, ինչ-որ մեկն էլ ֆանատիկ անհավատ, կամ գենետիկ ատելություն ունի եկեղեցու հանդեպ: Բայց հարցը հիմա դա չի:
Հիմա պահն է, որ մենք՝ որպես հայեր, մեր պարտքը տանք Հայ Առաքելական եկեղեցուն՝ որպես հաստատության (ոչ հոգևոր սնունդ տվողի, մկրտողի ու մեղքերին թողություն տվողի, Քրիստոս քարոզողի