$ 0 0 Մենք շատ քիչ բան ունենք մեզ հայ զգալու համար: Մենք շատ քիչ բան ունենք հայ մնալու համար: Էրգրի կարոտ, հայոց լեզու, հայոց պատմություն: Եկեղեցի: Հայ առաքելական եկեղեցի:Հիմա շատերի մոտ մոդայիկ է դարձել փնովել մեր արժեքները: Եթե չես անում, ուրեմն գեղացի ես, ոչ առաջադիմական: Ծաղրել ամեն առիթով, պատեհ ու անպատեհ: Ինչ-որ մի սխալ տեսնել ու ոհմակով հարձակվել, հոշոտել, տրորել: Բավարարել նախամարդկային ինստինկտները ու արյունոտ աչքերով հայացք գցելով` որոնել հերթական զոհին: