Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Հարց ունեմ

$
0
0
Էն, որ հայ-թրքական խնձորի կարմրելը շոու էր, նորություն չի։ Ամենասկզբից էր շոու, չնայած ազգիս բառապաշարում էդ բառը նոր է մտել գործածության մեջ։

Հազար ու մի պատճառ ու արգումենտ է բերվել՝ հանուն ում և ինչի։ Թեև, մինչև հիմա էլ շատ մեծ բացեր կան էդ հարցում։ 

Էն, որ հիմա պատարագն էլ Աղթամարում նույն շարքից է ու որ էլի Ամերիկայի մատն էլ խառն է, թե չէ Էրդողաններին հազար տարի պետք չէր, էլի պարզ է։

Հիմա մի բան ինձ համար պարզ չի՝ նազիր-վեզիրների աննախադեպ ազգայնականությունն ու հակաթրքականությունը։ Էն թուրքը, որ 93-ին մեզ անկեղծորեն կերակրում էր ու սովամահությունից փրկում, հանկարծ էսօր դարձավ կեղծավոր շոումեն (ի դեպ «շոու» բառը, ելնելով էլիտայի ծագման սպեցիֆիկայից, սկի չեն էլ կարողանում նորմալ արտասանել - լօլ)։

Հիմա հարցս՝ էս ի՞նչ հաշիվ ա…

Ու մի բան էլ, իմ եկեղեցու հոգևորականները ճիշտ են ասում, կարևոր է, որ Արևմտյան Հայաստանում 95 տարվա մեջ առաջին անգամ պատարագ է լինելու։ Ես իհարկե գնացողների մեջ չեմ, քանի որ ես ամենասկզբից եմ դեմ եղել էս ամեն ինչին, իսկ էս պատարագը դրա մի մասն է, ու ոչ վերջինը։

Իսկ վեզիրները դեռ էլի խոսքները շուռ կտան։ Սպասենք։

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles