Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 4

$
0
0
Հե՞չ մտածել եք՝ ովքեր են էսօրվա հարուստները… Լավ, դրանց մեծամասնությունը։ Բացառություններին չհաշված։

Երեկվա չտես, կիսասոված, կիսամերկ, ո՛չ քաղաքացի, ո՛չ գյուղացի, անհայտ ծագումով, կասկածելի արմատներով, չինքնահաստատված արարածներ, որոնց աչքը երբեք չի կշտանա, երբեք չի հագենա…

Միլիոնների մեջ, որ աշխատում են ի հաշիվ և/կամ ի վնաս նորմալ մարդկանց, նրանց ունեցածը միշտ քիչ է, միշտ իրենք ավելիի են արժանի…

Եթե փորը լցնելու է՝ ուրեմն ամենաթանկը (ո՛չ որակյալը, ուղղակի, ամենաթանկը), եթե հագնվելու՝ էլի ամենաճոխը (ճաշակը կապ չունի), եթե սաունա՝ ամենավառողը, եթե պոռնիկ՝ ամենափչացածը… ու էդպես անվերջ։
Աշխարհն էլ չի բավականացնի սրանց երևակայած ու ուռացրած ես-ի կայֆերը բավարարելու համար…

Բայց, էդքանի հետ մեկտեղ, ի՜նչ տեսարան է բացվում, երբ էդ ամենա-ամենա հարուստը զգում է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի հաշվին տարբերակ ունի 10 դրամ խնայելու, գրպանը դնելու… Բա որ ձրիի հաշիվ կա… Կմոռանան հորը, մորը, կնոջն ու երեխաներին, անգամ ճոխ զխտկվելիքն ու հարեմը… Արժանապատվություն… Ինքնասիրություն… չէ, վերջին երկուսը մարդկային գծեր են, սրանց՝ որպես կանոն անհասու։

Ամեն մի էժան ու մի քիչ թանկ, ձրի կամ վճարովի տարբերակների դեպքում էդ ամբողջ շիկի մեջից հայտնվում է նախկին բոշեն, որ պատի տակից դուրս էր եկել մարդամեջ…

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles