Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Քաղաքապե՛տ, ամոթ

$
0
0
Ճիշտ եմ ասում ամոթ: Եթե էլի պետական (պետական!!... գրեցի ու խնդացի) օղակ կա, որ պատասխանատու է, էդ օղակին էլ մի հազար ամոթ, յոթը պորտով

ՀԻմա նայեցի Շուռի գրառումն էնտեղի հոլովակը ու սիրտս տակնուվրա եղավ: Հուզիչ բառեր Երևանի ու նրա շնչի, աուրայի մասին չեմ գրի, իմ մանկությունն էլ չեմ հիշի: Անցած ըլնի... Մանավանդ որ անցել ա: Ուրիշ բան եմ ուզում հասկանալ:

Լավ, տղան էդ տունը ծախել ա, լավ ա արել, իրավունք ուներ: Լրիվ օրենքի մեջ ա: Վստահ եմ, էս մի դեպքը հա աչքներս կմտցնեք, որպես եզակի դեպքերից, որ դուք ամեն ինչ օրենքի տառով եք արել:

Բայց, գրողը տանի, պետություն չի, քաղաքապետարան չի, մեխի գլու՞խ ա, որ էդ շենքի նոր սեփականատիրոջը թույլ չտար զարդաքանդակները վերացնել: Լավ, թող սարքեր հերթական հյուրանոցը, որ պարսիկները, աղջկերքը և այլն, բայց թող պահպաներ զարդաքանդակները, էդ մարդու ձեռքով արած քանդակներն ու նախշերը:

Լավ, որ օբէկտ սարքողը մենակ սպառող ա, ինքը չիպս էլ ա սպառում, հաց էլ ա սպառում ու տարբերություն չի դնում դրանց որակների ու իմաստների մեջ, գոնե ԴՈՒՔ գլուխը մտցնեիք, որ էդ մի կտոր զարդը պահելով էդ օբէկտը ավելի թանգով կարար նաղդեր կըլենտների վրա: Կարող ա համաձայնվու՞մ էր:

զզվելս եկավ: հերթական անգամ

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles