Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Մարդահամար - մարդահաշիվ

$
0
0
Եկան դուռը թակեցին, թե մարդահամար տի անենք, տանը կլինեք:
Ցերեկն էլ սմս էին ուղարկել, մի հատ էլ հեռախոսի համար էին տվել: Ճիշտն ասած, չհասկացա՝ որ ինչ: Զանգեմ, ու՞մ ուզեմ: Պիցցա չես պատվիրի, տաքսի չես կանչի...

Դուռը թակողը տեղեկացրեց, որ պարսիկ-մարսիկ, ում էդ պահին գտան կոնկրետ էդ տեղում ապրելուց, գրանցելու են: Չհասկացա մենակ, որպես ինչ են գրանցելու: Եթե գրանցելու են, մենք էլ իմանանք, թե քանի պարսիկ է հարստացնում ազգի գենոֆոնդն ու վեներական հիվանդությունները, հա, պետք կգա:

Եթե գրանցելու են, որ լրացնեն գլխաքանակ, իբր էսքան բնակչություն ունի ՀՀ-ն,որ մենք էլ մտածենք, թե արտագաղթ չի եղել, ուրեմն՝ որ ի՞նչ: Հեչ որ չէ, ամեն մեկս, հստակ վիճակագրություն ունենք՝ մեր շրջապատում, քանի հոգի, երբ, ոնց ու ինչի հետ չեն գալիս: Պարսիկով ու՞մ կխաբեն:

Բայց ամենակարևորն էն է, որ ինձ իմ պետությունը պտի հաշվի համաշխարհային բանկի պատվերով ու կամքով (ներքևում ցանկը): Էս դեպքում, ես իրավունք ունեմ չուզելու, որ ինձ հաշվեն, իրավունք ունեմ չօժանդակելու (ի հեճուկս սմս-ի խնդրանքի) ինձ հաշվողներին, իրավունք ունեմ իմանալու, մինչև գլխիս մազերը կհաշվեն, թե ինչի՞ է համաշխարհային բանկին պետք իմանալ ով եմ ես, ինչքան եմ աշխատում, ինչքան չեմ աշխատում, որտեղ եմ ապրում ու ինչով եմ շնչում: Կարծեմ թե էդ իմ պետությանը պտի պետք լիներ իմանալ: Թե՞ համաշխարհային բանկն ասել ա քսերոքսը կտա, մերոնք էլ կնայեն: 

Եթե համաշխարհային բանկն ուզում է հասկանալ, թե ինչ գլխաքանակի վրա պտի բաժանի իր տված միլիարդավոր պարտքերը, ապա դա առնվազն փարիսեցիություն է, որ՛տև նախ պետք էր իմանալ, նոր տալ: Նախ պետք էր մեզ հարցնել, իմանալ մենք ուզու՞մ ենք, որ մեր հաշվին ոմանք մոցարտին առնեն, ոմանք էլ ուրիշ պատմական հուշարձաններ:

Մի խոսքով, ի՞նչ ասեմ, ասում են՝ կնիկն ի՞նչ, մազը էրգյաաաան, խելքը կարճ: Հմի իմ մազն էլ կարճ ա, խելքս էլ, ըշտը ի՞նչ գիտնամ, մաթեմից 5 ստանալը վայթե խելքի չափանիշ չի...
Ասածս էն է, որ ես դեմ եմ էս անիմաստ մարդահամարին: Պետությունս ինձ վրա թքած ունի, դեռ մի բան էլ, որ տեղս իմանա, ամեն ինչ կանի, որ ես ավելի դժվար շնչեմ, ես ինչի՞ պտի ինչ-որ մի համաշխարհային բանկի, սկի պետությանս էլ չէ, իմ տվյալները տրամադրեմ: Ի՞նչ, պտի ցուցակներում նայեն, ասեն՝ լավ չեք հաշվել, նոնինոն չկա՞...


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles