Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Նյարդերի հաշվին վաստակած ֆուտբոլ:)

$
0
0
Ընդամենը մի քանի տարի առաջ, երբ Հայաստանի թիմը ֆուտբոլ շատ վատ էր խաղում, մեր ֆուտբոլասերների 99%-ը չէր գնում դաշտ՝ մերոնց սիրտ տալու:
- Աաաա, մեկ ա կրվելու ենք, - ասում էին նրանք:

Իսկ մինչ այդ ամուսինս, ընկերուհուս ամուսինը ու հարգարժան [info]reporter_arm-ը պարտաճանաչ գնում էին դաշտ:

Երբ ես ամուսնուս համար գնեցի Հայաստանի հավաքականի շապիկը, հետո էլ ընկերուհիս՝ իր ամուսնու համար, երևի մատների վրա հաշված մարդիկ ունեին էդ շապիկներից:
Ես վերցրել էի 13-րդ համարը՝ Էդգար Մանուչարյանի համարը, նա մեր առաջին լեգիոներն էր նորմալ ակումբում՝ Այաքսում:

Ու գալիս էր ֆուտբոլի օրը, ու հավաքվում էին մերոնք, շապիկները հագած, դրոշներով փաթաթված, խաղալիք շեփորները ձեռքներին (պատահաբար նաև շեփորն էր եռագույն ստացվել), ոգևորված, տրամադրությունները բարձր, Հայաստան-Հայաստան վանկարկելով ու գնում էին դաշտ:

Հետո իհարկե հետ էին գալիս, ջղայնացած, ձայնները կտրված, օձիքները բարձրացրած՝
- Տո սրանք ֆուտբոլ խաղալ չգիտեն, տո էս ինչ են սրանք...

Էն ժամանակ ֆուտբոլիստները ծխում էին

Բայց հաջորդ խաղին էլի պարտաճանաչորեն գնում էին:)

Էհ, իսկ հիմա արդեն բոլորը շապիկ ունեն, հատուկ ակումբներ կան երկրպագուների, երեսներին դրոշներ...

Բայց ես հո՛ գիտեմ, որ էս հաղթանակները մերոնց արդար նյարդերի, հոգով-սրտով, նվիրված, կանոնավոր ու պարտաճանաչ գնալ-գալով, ջղայնանալով վաստակած ուրախությունն են:)

Թե չէ հմի բոլորը մենակ ֆուտբոլից են խոսում... :)

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles