Դուրս եմ եկել թատրոնից, քայլում եմ պրոսպեկտով դեպի Օպերա: Ինչքան մոտենում եմ, էնքան հստակ եմ լսում բարձրախոսի ձայնը:
- Էլի սրանց ժողովը,- մտածում եմ նեղված:
Բայց ինչքան մոտենում եմ, էնքան զգում եմ, որ միտինգի ձայներ չի: Ֆուտբոլն են ցույց տալիս Ֆրանսիայի հրապարակի կողմի էկրանին:
Մտածում եմ, տեսնես գոլ կխփե՞ն քանի քայլում եմ... ու
- Գոոոոոոոոոոոոոոոոոոոոոլլլլլ
Ու ինչ աղմուկ, ինչ ուրախություն: Սրճարաններից, վաճառքի կետերից, տաքսիների կայանատեղից....
Քայլում եմ ու ժպտում: Նայում եմ՝ բոլոր մենակ քայլողներն են ժպտում...
Հետո կանգառում եմ: Էկրանը չեմ տեսնում: Բայց ձայնը հստակ լսում եմ: Ու նորից՝
- Գոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոլլլլլլ
Կանգառում կանգնած աղջիկները ցատկոտում են ուրախությունից: Մեքենաները կանգ են առել խաչմերուկում, լույսը կանաչ է փոխվել, իսկ վարորդները երևի կյանքներում առաջին անգամ չեն շտապում մեքենաների շարժիչները գործի դնել: Վարորդների կողմից էկրանը լավ երևում է;)))
Մի խոսքով՝ օլե