Իմ աչքի առաջ մի քանի տարվա ընթացքում Երևանում փակվել են Նորք գրատունը՝ Թամանյանի արձանի կողքի /գրատունը վերածվեց բանկի/, Աբովյան-Մոսկովյան խաչմերուկի վրայի գրախանութը /վերածվեց կոշիկի խանութի/, վերջերս էլ, փաստորեն, հրապարակի վրայի Անի գրատունը /վերածվեց ախոռի... չգիտեմ ինչի է վերածվելու/...
Կոնկրետ էս երեք գրախանութներին միավորում էր մի կարևոր առանձնահատկություն՝ դրանք վաճառում էին հայերեն գրված, թարգմանված, հայագիտական գրքեր: Կողքից վաճառվում էին նաև օտարալեզու այլ գրքեր էլ, բայց հիմնական ուղղվածությունը հայերեն-հայկական-հայատառ գրականությունն էր:
Էսօր Մաշտոցի պողոտայի վրա բացումն էր "Ռուսական գիրք" գրախանութի: Սրտանման փուչիկներով հավաքված էր Ռուսաստանի մեծ դրոշը, կողքը Ռուսաստանի դեսպանատան մեքենաներ, դեսպան, ծափ, ամեն ինչ comme il faut: Ես ինքս շատ եմ գնում ռուսերեն լեզվով, ինչպես նաև ռուսական գրականություն, բնականաբար: Բայց էդ խանութը մի տեսակ մտնելս չեկավ... Հիշեցի Նորքը, Անին...
Մտածում եմ երևի պետք է Հայաստանում Հայաստանի դեսպանատուն բացել արդեն: Կարմիր համարներով ավտոն միշտ հարգանքի ու պատկառանքի է արժանանում: Թող Հայաստանում Հայաստանի դեսպանը հայկական դրոշը ավտոյի վրա գնա-գա, պետական այրերին այցելի ու սկսի Հայաստանում Հայաստանի ու հայերի շահերը պաշտպանել:
Ու որ ամենակարևորն է, մատ թափ տա ՀՀ իշխանությունների վրա ու սպառնա միջազգային հանրությունով ու թեթև տեռորիստական քայլերով՝ գազ անջատել, բիզնեսներին նեղել, ԵԱՀԿ ու ԽՄԿԿ հանձնաժողովների բանաձևեր գրել, և այլն...
Ատանկ...