Վերջին անգամ երևի դպրոցական տարիքում էի եղել Օշականում:
Շատ սիրուն բակ, զարդ-այբուբենը՝ քարերից կերտած, կոկիկ եկեղեցի՝ պատերին որմնանկարներ, լուսավոր, խորանի դիմաց՝ դռան վերևում ապակու վրա էլի մեր այբուբենը:
Ու Սբ. Մաշտոցի գերեզմանը: Էդ երբ որ հեռու ես էնտեղից, քեզ թվում է, թե էդ 1500 տարի առաջը ինչ-որ անիրական հեքիաթային երկրում, անիրական մարդիկ, ո՞վ գիտե՝ ապրե՞լ են, չե՞ն ապրել, լեգե՞նդ են, իրականությու՞ն են, դարձել են պատմություն՝ պատմության գրքերում, պաթետիկ ճառերում ու տուրիստների համար գրված բրոշյուրներում տպվելու համար:
Բայց, չէ՛, նա իրական է: Նա՝ մեր ազգի մեծագույն սրբերից մեկը, էնտեղ է: Նա՝ մեր հիմքերի հիմնադիր զինվոր վարդապետը...
Մեղայ, սո՛ւրբ հայր, բարէխօ՛ս եղիր մեզ՝ անարժաններիս համար... Գանձը դարձրել ենք ոտքերի կոխան... Մեղայ... Ուրանում ենք, մեղայ...