Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Էլի կոմպլեքսներից:)))

$
0
0
Երբ որ Շուռը ջղայնանում է, թե էս հուշարձանը սենց չեն արել, սխալ լուծում են տվել, ես հասկանում եմ։ Երբ որ Դադիվանքի նկարներին նայելուց մարդիկ վրդովվում են, ես էլի հասկանում եմ։

ԲԱՅՑ, երբ որ Գանձասարի պարիսպը չվերանորոգելու բողոքները հիմնավորում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի ընդունել-չընդունելով, այ էդտեղ ես լրիվ հունից դուրս եմ գալիս։ Ինչքա՞ն պտի օտարների բերաններին ու դրանց «դաբռոյին» նայենք, այ մարդ։
Էդ ՅՈՒՆԵՍԿՈ-ն չէ՞ր, լլկվել վեր էր ընկել, երբ որ Ջուղայի խաչքարերի վերջը տվեցին։ Էդ ՅՈՒՆԵՍԿՈ-ն չէ՞ր, որ Փարիզում հայկական խաչքարերի վրայից գրությունները հանեց։

Ամոթ ա էլի իսկականից։ Էս ի՞նչ ժողովուրդ ենք մենք․․․

Իսկ ի՞նչ կասեն վերևում։ 

Այ մարդ, չկա էլ վերև, հասկացե՛ք, մենք ենք մեր վերևն էլ, ներքևն էլ։ Արդեն 20 տարի անկախ ենք։ Եռագույն դրոշ ենք երգում, բայց գլուխներս ազատագրված չի․․․

Եվրոպան չի թողնի, որ հայերին բնաջնջեն։ Ամերիկան չի թողնի, որ Բաքու-Սումգայիթը կրկնվի։ Ռուսաստանը չի թողնի, որ Ղարաբաղը անկախանա, միջազգային հանրությունը չի հանդուրժի, որ արվամոլներին չպսակենք․․․․

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles