Անցած տարի նրանց հիշատակության օրը՝ հունիսի 24-ը, ՀՀ Ազգային Ժողովը անմահացրեց՝ առաջին ընթերցմամբ ընդունելով լեզվի օրենքի փոփոխությունները։
Հայոց երանելի վերնախավը
Եւ փոքրիկ լիրիկական շեղում։
Սերո Խանզադյան, «Մխիթար Սպարապետ»։ Հատված
-Ահա իմ գերդաստանը, տե՛ր Դավիթ-Բեկ,- բոլորին ներկայացնելով՝ գլուխ տվեց տանտերը,- ամենքս պատրաստ ենք հավատարիմ ծառա լինելու քեզ։
-Հայոց ուխտին,- ուղղեց Բեկն ու, ձեռքը դնելով ժպտացող տղայի ուսին՝ մեղմ հարցրեց.- Ճիշտ չե՞մ ասում, խենթու՛կ։
Երեխայի ժպիտը թռավ դեմքից, ու նա ակնապիշ նայեց հորը։
-Երեխան հայերեն չգիտի, պարսկերեն հարցրու, տե՛ր Դավիթ-Բեկ, մեր տանը հայերեն չեն խոսում,- ասաց Արթինի կինը ու գունատվեց՝ նկատելով ամուսնու սպառնագին հայացքը։
Դավիթ-Բեկի հոնքերը բարդացան։
Նա շեշտակի շուռ եկավ ու դիմեց դեպի դուռը։ Տանտերը սայթաքելով՝ վազեց նրա ետևից։
Բեկն ընկավ այն սենյակը, ուր իրեն էին սպասում ատենադպիր Մաղաքիան ու զինագործները։ Սրանք, որ խաղաղ զրուցում էին, ոտքի ելան միանգամից։ Մաղաքիան հազվադեպ էր իր տիրոջը տեսել այդպես կատաղած, ծռմռված դեմքով։ Բեկը ձեռքով զինագործներին նշան արեց, որ գնան։ Սրանք իսկույն հեռացան։ Մաղաքիան, տեսնելով մահացու սարսափած Պղինձ Արթինին, գլխի ընկավ, որ մի ծանր բան է պատահել։
-Դե՜,- դառնալով տանտիրոջը՝ որոտաց Բեկն ու հևքից ցնցվեց։
-Ների՜ր...- բառաչեց Արթինն ու ծանր ծունկի իջավ։- Խնայիր, քո ծառան եմ, սխալվե՜լ եմ։ Ես հայ եմ, ես իմ հայությունը չեմ կորցրել։
-Ապա զավակնե՞րդ,- մռնչաց Բեկը։- Նրանց պարսի՞կ ես դարձրել, հա՞։ Հայոց լեզուն սպանե՜լ ես, հա՞։
-Մեղա՛, մեղա՛,- կտրատվեց Արթինը։- Նրանք վաճառական պիտի դառնան, տե՛ր իմ, թե չէ...
-Լռի՛ր,- խեղդվեց Բեկը։ Ուրացո՛ղ։ Ազգը լեզուն է պահում, լեզո՜ւն...Մեր հողը առել են մեր ձեռքից, լեզվով ենք հայ մնում։ Իսկ դու սպանում ես մեր լեզուն, հայությո՜ւնը...
Բեկը հևում էր սոսկալի եղեռն տեսած մարդու պես ու չէր կարողանում հանդարտվել։ Արթինն անվերջ թողություն էր խնդրում։
-Մենք արյուն ենք թափում, որ անապական պահենք հայոց հոգին, իսկ դու սպանում ես մեր նախնավանդ լեզուն. մանուկներիդ պարսիկ ես դարձնում, հա՞,- նորից գոռաց նա՝ անզուսպ կատաղությամբ։- Այդպես էր կամենում Հազկերտ հայակերը, Շապուհը, Շահ Աբա՜սը...
Անշարժ մնացած Մաղաքիան արյան հոտ էր զգում։ Հիմա Բեկը սաստիկ ծեծել կտա Պղինձ Արթինին։ Սակայն Բեկն այդ չարեց։ Նա գնաց նստեց գահավորակին. մթնեց՝ ամպրոպ ծնող երկնքի պես։ Ավանդապահությունը չէր, որ զսպում էր նրան։ Ուրիշ բան կար։ Մեծ գործի համար էր եկել պղնձի բովերի ու ելքերի տեր այս ճարպագունդ Արթինի մոտ։ Նա էր միայն, որ գլուխ ուներ պղնձահանման գործից։ Գանձարանին ահագին տուրք էր տալիս։ Պետք է թնդանոթներ ձուլել, հրացաններ պատրաստել։ Պետք է ավելացնել պղնձի արդյունահանությունը...
-Գլուխդ բարձրացրո՛ւ,- վերջապես սակավ-ինչ մեղմությամբ խոսեց Բեկը։- Երևի մի պարսկացած հայ է զավակներիդ պարսկերեն սովորեցնում։ Այդպե՞ս է։
-Ո՛չ, ուսուցիչը պարսիկ է,- անհամարձակ պատասխանեց Արթինը։
-Հա՜, հա՜...- թունավոր քրքջաց Բեկը։- Ես պարսիկների ոտքը կտրել եմ մեր աշխարհից, իսկ դու պահու՞մ ես։ Քանի՞ գլուխ կա ուսերիդ։ Հենց հիմա իմ աշխարհից խրկիր, քշիր պարսկին, հենց հիմա՜։ Շո՛ւտ... Վարձիր հայ դպիր, ուղղիր խայտառակ արարքդ։ Թե չէ կկախեմ, մորս գերեզմանը վկա, կկախե՜մ...Այսօր լեզուներդ կմոռանաք, վաղը հավատներդ, մյուս օրը՝ ձեր հայրենիքն ու հայ լինելը, կձուլվեք օտարներին։ Հայը կկորչի աշխարհի երեսից։ Կկորչի՜... Այդպես հալվել ենք դարեր, բայց այդպես չպիտի՛ լինի այլևս, չէ՜...
Երկար ժամանակ անցավ, մինչև Բեկը հանդարտվեց մի փոքր։ Իր զինվորներից մեկին ուղարկեց Տաթև՝ Հովակիմ եպիսկոպոսիին խնդրելով, որ մի ձեռներեց դպիր ուղարկի Պղինձ Արթինի զավակներին կրթելու։ Ընթրիքից հետո Արթինին ու Մաղաքիային արձակեց և մնաց մենակ։