Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Մի քանի մլն-անոց "հայերի" լյո-լյոների մասին

$
0
0
"Այսօր համշենցիների թվաքանակի մասին հաճախ կեղծ և ուռճացված տվյալներ են շրջանառվում. խոսում են Թուրքիայում 1,5-3 միլիոն համշենցիների մասին: Այս թվերն իրականության հետ որևէ կապ չունեն:

Տարիների ընթացքում իմ հավաքած տեղեկությունների համաձայն, որոնք հենվում են առավել վստահելի հաղորդումների՝ հատկապես համշենցի մտավորականների և տեղացի բնակիչների վկայությունների վրա, այսօր Համշենի բարբառով խոսող համշենցիների թիվը Արդվինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառներում կազմում է մոտավորապես 20-25 հազար, իսկ Թուրքիայի մեծ քաղաքներում հաստատվածներով հանդերձ՝ ընդհանուր առմամբ՝ 30-35 հազար։ Կրկնենք` այս թիվը վերաբերում է հայերենի Համշենի բարբառախոսներին։ Իսկ Ռիզեի նահանգի Համշենի, Չամլըհեմշինի, Արդաշենի, Ֆընդըքլըի, Փազարի, Չայելիի և Իքիզդերեի գավառներում բնակվող և Թուրքիայի այլ քաղաքներ տեղափոխված՝ մայրենի բարբառը վաղուց մոռացած համշենցիների թիվը, մոտավոր հաշվումներով, 50-60 հազար է։ Առավել առարկայական լինելու համար նշենք, որ Ռիզեի նահանգի Չամլըհեմշինի գավառում համշենցիների թիվն ամռանը հասնում է 6000-7000-ի, իսկ ձմռանը համշենցիները հեռանում են ամառանոցներից, և գավառում մնում է մոտավորապես 2400 մարդ: Անգամ եթե վերցնենք մեկ գյուղի օրինակով, պատկերն այսպիսին է. դեռևս 25 տարի առաջ Համշեն գավառի 80 տուն ունեցող Զուգա/Զուղա գյուղում այժմ մշտական բնակելի է ընդամենը 10 տուն, իսկ 30 տուն ծառայում է որպես ամառանոց: Արդաշենի գավառում համշենցիների թիվը մոտ 3000 է։ Այսինքն՝ ողջ Թուրքիայում նրանց թիվը տատանվում է մոտավորապես 80-90 հազարի միջև։ Այս թիվը հաստատում են նաև խնդիրներից քաջատեղյակ, տեղում իրենց ազգագրության, պատմության հարցերով զբաղվող համշենցի մասնագետները:

Ամբողջությամբ՝ Աստղինեի մոտ


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles