Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Միջազգային հանրություն

$
0
0
Ով քանի՞ դեմք է պատկերացնում էդ արտահայտությունը լսելիս: Ովքե՞ր են միջազգային հանրության անդամները, կոնկրետ, անուն առ անուն, որ թույլ չեն տալիս կամ թույլ չեն տա էս վատ բանը, էն սահմանափակումը: Երևի ներկայացուցիչներ են ամեն մի ազգից ու ռասայից ու տարածաշրջանից, ու «միջազգային հանրություն» լսելիս խորհուրդ է տրվում պատկերացնել տարբեր գույնի մաշկով ու աչքերի կտրվածքով բազմամարդ հավաք՝ վճռական դեմքի արտահայտությամբ ու արդար զայրույթն աչքներից ժայթքելիս: Ու պատկերացնել, որ նրանք բոլորը էդ նույն հայացքով նայում են քեզ ու հսկում, որ հանկարծ չսայթաքես ու չբարկացնես միջազգային հանրությանը, իմա՝ իրենց:

Ո՞վ է տվել էդ մանդատը և ինչպե՞ս կարելի է դառնալ միջազգային հանրության անդամ ու քո ձայնն էլ բարձրացնել Մարոկկոյի դելֆինների շաքարի քանակը պակասեցնելու դեմ, կամ էլ Քադդաֆիի հագնվելու ու խոսելաոճի դեմ:

Ու՞ր և ու՞մ ներկայացնել հայտը միջազգային հանրության անդամ դառնալու, որպեսզի իմ խոսքը Օբամայի ու Սարկոզիի խոսքին հավասար զորություն ունենա, կամ որ Քլինթոնը մատը թափ տա ինչ-որ մի երկրի վրա՝ թե տեսեք հա, միջազգային հանրությունը /ի դեմս, ասենք, Նոնինոյի/  չի հանդուրժի կարմրուկով հիվանդանալը ձեր երկրում:

Ու, որ ամենակարևորն է, մարդիկ, ովքեր խոսում են միջազգային հանրության անունից, մի՞թե գաղտնի շփումների մեջ են այդ հանրության անդամների հետ, կամ նրանք էլ մի առանձին հատուկ մանդատ ունեն միջազգային հանրության զայրույթն ու խոսքը առաջին ձեռքից ստանալու ու ականջալուր լինելու համար: Հատուկ մեյլինգ-ցա՞նկ:

ըշտը ատանկ    

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles