Ես՝ որպես խրոնիկ չուզող ՀՌ չնայող, KOHAR ԿՕՀԱՐ-ի համերգից բաց էի թողել մի շարք այլ կարևոր փաստեր, որոնց մասին տեղեկացա երեկ Վեմ-ից:
Համերգին ներկա են գտնվել ՀՀ նախագահը, կաթողիկոսը ու ողջ պաշտոնական այրությունը: ՈՒ չնայած դրան՝
- ՀՀ Ազգային տոնին՝ առաջին հանրապետության օրվանը նվիրված համերգին ամբողջ ընթացքում ծածանվել են միայն Կիլիկյան Հայաստանի դրոշներ ու ընդամենը 1-2 հատիկ Հայաստանի դրոշ ու ոչ մի հատ Արցախի:
- ՀՀ օրհներգը չի երգվել, թեև բեմի վրա էր մի ամբողջ անսամբլ՝ երգիչներով ու երաժիշտներով:
- ՀՀ ազգային տոնին նվիրված համերգին երգել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Թաթան ու Արմենչիկը:
- Ու դե իհարկե էն, որ պաստառներից ոչ մեկի վրա հայերեն գրված չէր ԿՕՀԱՐ:
Նախ ուզում եմ շեշտել, որ ես սկսեցի հարգել ռաբիսներին, մուղամչիներին ու կլկլաններին առաջ բրդող ու ուժ ու եռանդ չխնայող յուրաքանչյուր անհատի առանձին-առանձին, քանի որ պետական տոնին պետական ու հոգևոր դասի ներկայությամբ ՀՀ օրհներգը կարող է չհնչել, բայց Թաթայի ու Արմենչիկի երգը կարող է հնչել ոնց որ քուչի քեֆի ժամանակ Պռոշյանի կամ Ջրվեժի օբէկտներում:
՝՝՝՝՝՝
Հետո, մի քանի օր առաջ խոսում էին ազգային խորհրդանիշների օր մտցնելու մասին, վարչապետը սրան-նրան հանձնարարականներ էր տալիս, բան: Հարց է ծագում՝ ո՞վ է սույն միջոցառման թիրախային խումբը՝ ժողովուրդը՞: Դե կներեք, ամեն երկրորդ երթուղայինի մեջ Հայաստանի դրոշ կա: Միգուցե սկսե՞լ պետական խորհրդանիշների հանդեպ հարգանք ու համապատասխան վերաբերմունք դաստիարակել նման համերգներ կազմակերպողների ու էդ համերգներին ի պաշտոնե ներկա գտնվողների մեջ:
Եվ փնտրեցի, չգտա, ըստ արարողակարգի, արդյո՞ք չկան պարտադիր պայմաններ նման միջոցառմանը ՀՀ նախագահի ներկա գտնվելու համար՝ նույն հայալեզու պաստառները, գրառումները, ՀՀ դրոշը, օրհներգը, միջոցառման լեզուն, երգերի ու ելույթների մակարդակը...
Հա, ու վերջում էլ ուզում եմ նշել, որ հարգեցի Հ1-ի էդ աստիճանի "պոֆիգիզմը" - Սարդարապատի, Հայաստանի առաջին Հանրապետության 93-ամյակին նվիրված համերգը՝ նախագահով-բանով կիսատ կտրեցին ու միացրին չեմպիոնների լիգայի խաղը: Ակամայից հիշեցի, ոնց էին բոլոր հաղորդումները հետաձգել ու ուղիղ եթերով Անգլիայի թագավորական հարսանիքը ցույց տալիս:
Փողին մուննաթ, ախպերս...