Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 1

$
0
0
Առավոտ ծեգին՝ լույսը դեռ չբացված, բեռնատարներ են անցնում, ու երազիս մեջ դրանք դառնում են ուղղաթիռներ, որ մոտենում պտույտ են տալիս ու հեռանում:

- Չլինի՞ պատերազմ սկսեց... , ու վախենում եմ արթնանալ: Բայց քիչ-քիչ մոտենում եմ իրականությանը ու դուրս եմ գալիս երազից: Ուղղաթիռները քիչ-քիչ վերածվում են բեռնատարների, լույսը քիչ-քիչ բացվում է:

Էս տարածքների տեր ու տիրակալ ագռավն է սկսում բարձր ձայնով կռկռալ, բայց դե ես սնոտիապաշտ չեմ:

Լույսը լրիվ բացվեց: Խաղաղ օր թող լինի, պատերազմներ էլ չլինեն ո՛չ հոգիներում, ո՛չ էլ հոգիներից դուրս, մանավանդ մեր Հայաստանում: 

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles