Ալինայի բուժման մասին է խոսքը:
Նախ ուզում եմ ասել, որ մեխանիզմը սկսեց գործել շղթայական էֆֆեկտով: Շղթան գնաց այսպես՝
ahousekeeper-ից molorak-ից (լրագրող Աննա Եղիազարյան) Լիլիթ Բաբախանյան, որից առողջապահության նախարարություն պրն. Կոստանյան՝ առողջապահության նախարարություն առողջապահության բաժնի պետ, ու նրանից Հայաստանի լավագույն բժիշկներից մի քանիսը:
Ուզում եմ շեշտել առողջապահության նախարարության ու բժիշկների արդյունավետ ու օպերատիվ աշխատանքը, որի շնորհիվ Ալինային երակների համար ստուգեց Հայաստանի լավագույն անոթաբաններից մեկը՝ Միքայելյանի անվ. ինստիտուտի պրոֆ. Սուլթանյանը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ալինայի մոտ երակների վարիկոզ լայնացում կա ու որ հաջորդ շաբաթվա մեջ հենց պատրաստ են վիրահատելու:
Ամեն ինչ լավ կլիներ, եթե...
Մի պահ "Հայ ձմեռ պապի" Արմինեն նկատում է, որ Ալինան վատ է զգում իրեն, հարցին, թե ինչ եղավ, պատասխանում է, որ աչքերի դիմաց սևացավ ու կրծքին ձեռքը դնելով ասում է՝ էս ծակոցներից է երևի: Պարզվում է կրծքում բավականին շոշափելի գունդ կա:
Պրն. Կոստանյանի կազմակերպելով արագ գնում են ուռուցքաբանության կենտրոն, բժշկ. Արթուր Ավետիսյանի մոտ: Հետազոտումից հետո անցնում մամոգրաֆիա (բժշկ. Հասմիկ Դավթյան), որից հետո նշանակվում է շտապ վիրահատություն:
Ալինան պետք է երեքշաբթի օրը իր գրանցման վայրից ուռուցքաբանի ուղեգրով գա Երևան՝ վիրահատության: Ցավոք սրտի դիագնոզը լավը չէ, սակայն հույս ունենանք, որ ամեն ինչ բարեհաջող կանցնի:
Հատուկ կարիք կա նշելու, որ բոլոր բժիշկները շատ բարյացակամ են եղել, պատրաստակամ:
Ուզում եմ մեկ էլ նշել, որ ամբողջ ընթացքում Ալինային շատ է օգնել Արտավազի գյուղապետը՝ Ռեմ Հովհաննիսյանը, որը էսօր էլ իր մեքենան տրամադրել էր, որ Ալինային հասցնեն Երևան:
Հանգանակության օրը մի կարևոր բան էլ էր եղել՝ Խուլերի միության նախագահը, բացի նրանից, որ դահլիճն անվճար էր տրամադրել, նաև դիվիդի նվագարկիչ էր իրենց միության կողմից նվիրել Ալինայի ընտանիքին: Ալինայի 15-ամյա աղջիկը հետն էր այսօր, ու երբ Արմինեն նվիրել էր նվագարկիչը, աղջիկն անչափ ուրախացել էր: Պարզվել է, որ արդեն քանի տարի երազում էր դիվիդի ունենալ:
Ու կարևորը չմոռանամ, գումարը, որ հավաքել ենք՝ 140.000դր և 15 եվրո, ծախսվում է Ալինայի ճանապարհածախսի, նրա էստեղ մնալու վրա: Ցավոք, նման վատ ախտորոշման դեպքում նաև շատ դեղերի...
Ինչևէ, հույս ունենանք, որ ամեն ինչ բարեհաջող կանցնի: Աստված օգնի Ալինային ու մեր բժիշկներին, որ կարողանան վերացնել չարորակ ուռուցքը:
Չմոռանանք աղոթել, ժողովուրդ: