Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 1

$
0
0

2 տարի առաջվա 

ու հետը օպերայի նկար կար, որն էդքան էական չի։

********************************

սիրուն ա, չէ՞, մեր օպերան։

էսօր էնպես ստացվեց, որ կարկտի ու անձրևի պահին դրսում հայտնվեցի։

կանգնեցի մի պահ էս մեծ ծառի տակ։ ծառն ինձ պաշտպանեց նաև կարկտից։ ինձ մի պահ ռուսական հեքիաթում զգացի, որ սնկի տակ մրջյուն-նապաստակ բան են ծվարում անձրևից պաշտպանվելու համար։

ուզեցի մի պահ ինձ երևակայել, որ հիմա իմ միակ հոգսը անձրևից քիչ թրջված տուն հասնելն ա։

բայց չստացվեց։

մի քիչ ներքև իջա կանգառում սկսեցի սպասել մինչև մեքենայով գան հետևիցս;

կանգառում սկզբից տեսա մի միջին տարիքի տղամարդու, որ հոսող գետի միջով դժվարությամբ քայլելով մայթ էր ուզում բարձրանալ։ հետևից իրեն կիպ կպած ավտոբուս էր գալիս, իսկ նա չէր լսում։

հետո կանգնեց, զանգեցին հարցրին՝ ոնց ես, ինչ ես։ ասաց՝ շատ լավ։

բայց պտտվեց մեզ ասաց՝ ինչ կլինի, եթե 44 համարը գա, ասեք, էլի։ աչքս լավ չի տեսնում։

դեմքն էլ մի վիճակի չէր։

ամենաամենամեծ հավանականությամբ՝ պատերազմի հաշմանդամ։ լավ չի տեսնում, լավ չի լսում։

եկավ իր համարը։ մի աղջիկ, որ պիտի ինքն էլ նստեր, սկսեց օգնել, միասին գնացին։

դրանից մի քանի վայրկյան առաջ էլ մի տղա ջրերի միջով հասավ մայթին։

տղային խնդրեցի՝ կարծես պատերազմի հաշմանդամ ա, կօգնե՞ս ավտոբուս նստի։

- ես էլ եմ էդ օրի, - շատ թեթև ասաց ու գնաց օգնելու։

հետո հետ եկավ ու կողքս կանգնած տաքսի էր փորձում գտնել էփփով․

- անարդար ա, էլի, 2000 դրամից ա սկսում անձրևի պատճառով։

- դու ո՞ւր պիտի գնաս, - հարցրի

- բանգլադեշ

- հես ա, գալիս են, կտանենք քեզ։

- չէ, չէ, հեսա կգա։ էս ավտոբուսն էլ կնստեի, բայց կանգնած երկար չեմ կարողանում։ դատարկը կգա կնստեմ։

- կտանենք, ոչինչ։

- բայց ձեր ուղղությունն ա՞

- հա, - ասում եմ։ - համարյա

- հա, կպարզվի, որ մասիվ եք չէ՞ գնում , - ծիծաղեց տղան։

- չէ, - ասացի, - հաստատ մասիվ չէ։ կգնանք, մոտ ա մեզ։

բայց մինչև մեքենան կգար, դատարկ ավտոբուս եկավ։ գնաց բոլորին ճամփա տվեց, հետո էլ ինքը դժվարությամբ բարձրացավ, դժվարությամբ, բայց ժպիտը դեմքին նստարանին նստեց։

- հաջողություն ձեզ, - ասաց ինձ գնալուց առաջ։

- հաջողություն, ջանիկ, - արդեն հետևից ասացի ես։ - ու ապրես, ջանիկ, որ ապրել ես։ հիմա ամեն ինչն ա անարդար, մանավանդ ձեր հանդեպ։


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles