Դնեմ, թող էստեղ էլ լինի
Ո՞ւմ մոտ ինչո՞վ են ասոցացվում մեր պարտությունն ու կորուստները։
Մեր աղետաբեր պարտությունից ընդամենը երկուսուկես տարի է անցել։ Մեր պարտությունը կանգ չի առել, այն շարունակվում է։ Մենք ունենք անհետ կորածներ, գերիներ, ունենում ենք նոր զոհեր, առևանգված զինծառայողներ, թշնամական ներխուժում մեր գյուղեր, շրջափակված և ահաբեկչության բոլոր կանոններով մահվան վտանգի տակ ապրող 120.000 արյունակից եղբայրներ, քույրեր, նրանց երեխաներ Արցախում։ Հայաստանյան իրականության ամեն օրը բացվում է անորոշությամբ, փակվում անորոշությամբ։ Մենք երբեք չգիտենք, թե ինչպես կբացվի հաջորդ օրը, և ով կթակի մեր դուռը վաղը։ Հայաստանի փոքր տարածքն է՛լ ավելի է փոքրացել, սեղմվել․ անվտանգ Հայաստան այլևս չկա։ Հայաստանում տեղաշարժվելիս շատ վայրերում պետք է զգուշանալ՝ թշնամական դիրք, զորք կա՞, սա, ի վերջո, Հայաստա՞ն է, թե՞ ոչ, «և վերջ»։