Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Նալբանդյանը Հնդկաստանում

$
0
0
կամ Գելոպոլիսի ապագա սպասարկող անձնակազմի կրթության հարցը։

Աշոտյանը գնաց Ջավախքի հարցեր լուծելու, վերադարձավ թևի տակին դրած թղթապանակով՝ վրացերենի ամբիոն Բրյուսովի ինստիտուտում։

Նալբանդյանը գնաց Հնդկաստան, պայմանավորվեց հնդկական ուսումնասիրությունների կենտրոն, հնդկական մշակույթի կենտրոն բացելու և այլ մրցունակ գաղափարների շուրջ։

Հիմա չստացվի, թե ես դեմ եմ, որ հնդկերեն ու հնդկական մշակույթ ուսումնասիրվի Հայաստանում։ Քավ լիցի։

Ուղղակի մի անկապ հարց է մեջս ծագում՝ բա հայերենն ու հայ ազգը աշխարհին հե՞չ տալու բան չունեն, որ մի ամբիոնանման բան էլ Հնդկաստանի բազմամիլիարդանոց զանգվածների համար բացեին։ Մեր մշակույթը երկու օր էլ չէ՞ր ձգի, որ ցուցադրվեր։ Իսկ լեզուն ու պատմությունը հե՞չ ուսումնասիրելու բան չեն։

Հիշեցի, ընկերուհիներս նեղվում էին, զարմանում, որ Լունդի համալսարանում վրացական ուսումնասիրությունների ամբիոն կա, իսկ հայկական, գոնե Ցեղասպանության՝ ոչ։

Մենք աշխարհին մենակ ծառայություն ունենք մատուցելու՝ английский уже знаю, Մասիսի ստորոտին Բաբելոնի աշտարակ ունենք սարքելու։ Խառը լեզուներ են պետք։ Հեսա օտարալեզուներն էլ բացվեն…

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles