Ստանում ես էլ-փոստով «Համահայկական տոհմածառ»-ի մասին տեղեկատվություն։
Ձեր ընտանեկան առկա արխիվները հրավիրում են մուտքագրել իրենց կայք։ Ու հուշում են քայլերը՝
1. Սկսեք հենց Ձեզանից
Առաջին հերթին լրացրեք Ձեր և Ձեր ծնողների տվյալները աջ կողմի դաշտերում, այնուհետև շարունակեք լրացնել ընտանիքի մյուս անդամների տվյալները:
2. Դուրս բերեք բոլոր հին նկարներն ու փաստաթղթերը
Հենց հիմա վե՛ր կացեք աթոռից և գնացեք Ձեր ընտանիքի հին նկարների ու փաստաթղթերի հետևից: Գտա՞ք: Դե սկսեք զգուշորեն արտագրել տվյալները և լրացնել Ձեր տոհմածառի մեջ: Հին թղթերը դասավորեք և պահեք մի ապահով տեղ՝ դրանք Ձեզ դեռ պետք են գալու:
Հետո արդեն քրեական ուղղվածության տերմիններ՝ «ներքաշե՛ք»
3. Ներքաշեք Ձեր ազգականներին
Իհարկե անհնարին է ստանալ տոհմածառի ամբողջական պատկերը առանց Ձեր ազգականների օգնության: Ձեր ձեռքը վերցրեք հեռախոսը և սկսեք հերթով ծանոթանալ Ձեր բարեկամների հետ, մի մոռացեք նաև ճշտել նրանց էլ-փոստի հասցեները և hրավիրել Ձեր առցանց տոհմածառ:
Չեն մոռանում զգուշացնել, որ անպայման փաստաթղթային հիմք ունենան ձեր տվյալները՝
Ուշադրություն՝ Տոհմածառում արտացոլված ցանկացած տվյալ համարվում է ճշգրիտ, եթե այն ունի փաստաթղթային հիմնավորում:
Այս կայքը շատ լավ առիթ է օպտիմալիզացնելու ՀՀ պետական արխիվը։ Մեկ-երկու տարի տվյալներ հավաքելուց հետո կարելի է փակել արխիվը, դրա և դրա աշխատողների վրա ծախսվող գումարները հետ գցել ու կազմակերպել, ասենք, ծառատունկ ու տառաքանդակում։