Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 1

$
0
0
Նստած ընկերուհուս հետ իրենց լքված ու սառը տան մեջ դասավորում էինք նկարների ալբոմները, պետքական ու անպետք թղթերը, հին իրերը, որոնց մեջ իմաստ վաղուց արդեն չկա, բայց որոնք տարիների փոշու տակ պահում են թանկ հիշողություններ օրերի մասին, երբ ընտանիքները միասին էին, մի քաղաքում, մի երկրում, երբ մարդիկ ապրում էին առօրյա հոգսերով, ու նրանց մտքով անգամ չէր անցնում, որ ասես անսպասելիորեն գործադրված հզոր ռումբի պայթյունից, ընտանիքների անդամները մի քանի ակնթարթում կհայտնվեն աշխարհի տարբեր ծայրերում՝ օդային ու ջրային անանցանելի տարածքներով իրարից բաժանված։

Հանկարծ իրերի կույտի արանքից գտանք մի ալբոմ՝ մեջը նամականիշներ… Նամականիշնե՜ր…

- Էս ծրարի մեջ դնենք, կտանեմ պապային։ Ինքն էր հավաքում…

Սկսեցինք հատ-հատ հանել կլասսերի միջից։ Ախր ո՞նց էի մոռացել, որ փոքր ժամանակ եղբայրս էլ էր հավաքում։ Մենք էլ ունեինք… Տեսնես՝ ի՞նչ եղան էդ նամականիշները։ Պետք է ճշտել։

Ա՜, Մաշտոցի վրա, բուկինիստի խանութից ներքև կարծեմ խանութ կա նամականիշների։

Չէ, ես երևի սկսեմ նամականիշներ հավաքել… Հոբբի՞, տուրք մանկությանը՞, թե՞ անցած ժամանակների հետաքրքրություններին… 

Հիմա նամակներ ծրարների մեջ շատ ուշ-ուշ են գալիս, իսկ ես սիրում եմ, երբ նամականիշի վրա փոստի կնիք է լինում։

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles