Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Երեկվանից ուզում եմ գրել, թե ինչքան եմ հպարտանում, երբ նախագահը ինքնավստահ ու ազգի ոգին բարձրացնող պատասխան է տալիս թուրքերին։ Ուզում եմ գրել, որ ճիշտ է, ոչ միշտ ու ոչ բոլոր ամբիոններից է նման խոսք հնչում, բայց նման դեպքերում մտածում եմ, որ երևի ԷԴՔԱՆ էլ սխալ չէր նրան ձայն տալը (եղած հանգամանքներում ու ընտրության հնարավորություններում)։ Որ երբ որ նման ձևով է խոսում, նորից հիշում եմ, որ ի վերջո պատերազմով է անցել (ինչ, ոնց, ինչ աստիճանի, էական չի)։ Մտածում եմ, որ երևի կարելի է հանգիստ լինել Արցախի համար։

ԲԱՅՑ, երբ տեսնում եմ հայերենի կարգավիճակին պետական մակարդակով ոտնձգությունները, երբ տեսնում եմ ռուս ուղղափառ եկեղեցու խլրտումները, երբ լսում եմ ռուս պաշտոնյաների մունաթի տոնն ու հավակնությունները, սթափվում եմ։

Ինձ համար էն, ինչ կատարվում է հայոց լեզվի շուրջ, հավասարազոր է հայոց հողի հարցում զիջումների։ Էստեղ օգնության է գալիս հայ-թրքական ամբողջ սիրատռճիկը ու ամբողջությամբ սթափեցնում։

Եթե հայերենի հարցով ղեկավարությունն ԷՍ աստիճանի անվստահելի է, ուրեմն նույն աստիճանի անվստահելի է այլ մեծամասշտաբ հայկական հարցերով։
Պը՛րծ։

Էսօր 17։00 ԱԺ Դեմիրճյանի մուտքի կողմից։

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles