Մի խոսքով, սկսեմ էս մի նյութից։
Խնդիր լուծելու ավելի գռեհիկ ու հիմար, ավելի կոպիտ ու անմարդկային ձև դժվար է մտածել։
Նախ, արդեն մի անգամ ասել եմ, որ գտնում եմ, որ սա հոգևոր ոլորտի խնդիր է՝ ծնող-ընտանիք-դպրոց-եկեղեցի շարքի։
Անցնեմ առաջ։
Մի դիտարկում ունեմ՝ երեխաներն ընդհանրապես ծնվում են երջանիկ։ Նրանք ի ծնե երջանիկ են։ Ուշադրություն դարձրած կա՞ք 1-5 տարեկան երեխաներին։ Եթե նրանք լիարժեք ընտանիքում են՝ հայր-մայր, երբեմն նաև քույր-եղբայր, տատիկ-պապիկ, ու էլի մի քանի հոգի շրջապատի մոտ մարդկանցից, նրանք երջանիկ են։ Անգամ եթե չարություն են անում ու պատիժ են ստանում դրա դիմաց՝ բացատրությամբ, հասկացնելով, անգամ եթե լաց են լինում պատժից, ընկնելուց, ցավից, կամակորությունից, նրանք էլի երջանիկ են։
Այսինքն, դժբախտ երեխաներ ապրիորի չեն լինում՝ նրանք մեղքեր չունեն, հանցանքներ, ծանր խնդիրներ, նրանց իրականում շատ քիչ բան է պետք՝ ծնողների սեր, խնամք, հոգատարություն։
Հիմա, էդ երեխաները, որ ընկել են էս կամ էն խմբի մեջ, կարդում ես ու տեսնում, որ խնդիրներ ունեն՝ հիմնականում ընտանիքներում։ Դե իհարկե, քանի որ պետություն որպես էդպիսին չկա,կա ընդամենը հարկահավաք-բանակատար մարմին, ընտանեկան խնդիրները արձագանք չեն գտնում դպրոցներում՝ ուսուցիչների մոտ, որոնք ըստ կոչումի պետք է նաև լինեն մանկավարժներ։
Արդյունքում, ունենք էն, ինչ ունենք։
Իհարկե, մյուս կողմից չպետք է մոռանալ, որ հնարավոր է, որ ոստիկանությունը ինչ-որ բաներ բացահայտել է, ծաղրուծանակի տալով չի կարելի էդ պահը բացառել։ Արդեն քանի ամիս է, ժամանակ առ ժամանակ ինչ-որ նյութեր են լինում հռ-ով, հետո մամլո ասուլիսներ, այդ թվում նաև հոգևորականի։
Բայց, դեռահասների հետ ոստիկանական ուժով խոսելը, էն էլ, եթե խոսողը միայն էդ ուժն է, հիմարություն է։ Բռնությունը կառաջացնի ընդվզում։ Եթե էդ երեխաները վախի ինչ-որ սահմաններ արդեն անցել են միանալով էդ ենթամշակույթին (երակ կտրելու համար էլ անուղեղ անվախություն է պետք), ուրեմն ոստիկանության գործողություններից հնարավոր է, որ ոչ էլ վախենան։ Հակառակը, իրենց զգան արդեն իրական բարիկադների մյուս կողմում, դիմեն շատ լուրջ քայլերի՝ ո՞վ գիտի, միգուցե և զանգվածային ինքնասպանության (չենք մոռանում, որ նրանց մոտ ռոմանտիզացվում է մահը!!!)։ Հա, միգուցե չափազանցրած է մի քիչ, բայց ես վստահ եմ, որ ամենավատը անգամ պետք է մտածել ու հաշվի առնել, թե չէ էլ ինչի՞ հաշվին խելքին զոռ տալ…
Վստահ եմ, որ էստեղ լուրջ նախապատրաստական աշխատանք էր պետք տանել, հավաքել տվյալներ էդ երեխաների մասին, գտնել նրանց ծնողներին, տանել բացատրական աշխատանք առաջին հերթին ծնողների հետ, որ՛տև ոնց որ 1+1 երեխաների խնդիրներում մեղքը մեծերինն է։ Նաև անցնել դպրոցներ, խոսել երեխաների դասղեկների հետ (ո՜, ինչպիսի՜ միամտություն՝ մանկավարժ, դասղեկ…)։ Իհարկե նաև հոգևորականներ պետք է մասնակցեն, ու հասկացող, հոգեբան-հոգևորականներ, մարդկանց հետ լեզու գտնող, ոչ թե կարգ կատարող…
Թե չէ երեխեքին կտան ոստիկանների ձեռքը, որոնց մի մասն էլ հաստատ ժամանակին իրենց ընտանեկան ու այլ խնդիրներով տառապած մանկություն-պատանեկությունով անցած, կոմպլեքսավորված ու էլի չգիտեմինչ վիճակներում են, ու որոնց ընդամենը ինքնահաստատվել է պետք։
Եսիմ
Խնդիր լուծելու ավելի գռեհիկ ու հիմար, ավելի կոպիտ ու անմարդկային ձև դժվար է մտածել։
Նախ, արդեն մի անգամ ասել եմ, որ գտնում եմ, որ սա հոգևոր ոլորտի խնդիր է՝ ծնող-ընտանիք-դպրոց-եկեղեցի շարքի։
Անցնեմ առաջ։
Մի դիտարկում ունեմ՝ երեխաներն ընդհանրապես ծնվում են երջանիկ։ Նրանք ի ծնե երջանիկ են։ Ուշադրություն դարձրած կա՞ք 1-5 տարեկան երեխաներին։ Եթե նրանք լիարժեք ընտանիքում են՝ հայր-մայր, երբեմն նաև քույր-եղբայր, տատիկ-պապիկ, ու էլի մի քանի հոգի շրջապատի մոտ մարդկանցից, նրանք երջանիկ են։ Անգամ եթե չարություն են անում ու պատիժ են ստանում դրա դիմաց՝ բացատրությամբ, հասկացնելով, անգամ եթե լաց են լինում պատժից, ընկնելուց, ցավից, կամակորությունից, նրանք էլի երջանիկ են։
Այսինքն, դժբախտ երեխաներ ապրիորի չեն լինում՝ նրանք մեղքեր չունեն, հանցանքներ, ծանր խնդիրներ, նրանց իրականում շատ քիչ բան է պետք՝ ծնողների սեր, խնամք, հոգատարություն։
Հիմա, էդ երեխաները, որ ընկել են էս կամ էն խմբի մեջ, կարդում ես ու տեսնում, որ խնդիրներ ունեն՝ հիմնականում ընտանիքներում։ Դե իհարկե, քանի որ պետություն որպես էդպիսին չկա,