իմիջիայլոց, մի բան էլ ասեմ:
վիրավորված զինծառայողին բարդ ու ահավոր բարդ վիրահատությունների շրջանն անցնելու համար հարազատներն էնքան են ընկնում սրա-նրա պետական դռները, որոշումները մինչև ձեռքներն են տալիս, մարդկանց քթներից են բերում, ոնց որ էդ իրենք չեն պարտական զինծառայողին, այլ հակառակը:
հիմա սրանք են հազար դրամներով ֆոնդ հավաքողը՞:
ամեն որոշումն ու որոշման կետը ոնց որ սեփական մսերից պոկեն տան:
իրենք չունեն էն գիտակցությունը, որ իրենք ծառայող են: մեզնից յուրաքանչյուրի համար ծառայող են: իսկ տրված պաշտոնը ոչ թե գալստուկ կապելու ու աթոռ ունենալու մասին է, այլ ծառայության պատասխանատվության աստիճանի:
էդ փողերն իրենց ձեռքը որ ընկան՝ վերջ: ընդունելու են որպես սեփական ու հարազատ: էրեխու պես բան են դառնալու:
թե չէ բանակին պահողն էլի մենք ենք՝ զինվորներն էլ են մեր տներից, ապրիլից ի վեր՝ որոշ զենք-զինամթերքն էլ, զինվորներին անհրաժեշտ պարագաներն էլ, կոնֆետ-սիգարետն էլ:
զարմացրին էլի:
եկել են մեզ զինվոր ու բանակ սիրել են սովորեցնում:
խելքի աշեցեք