Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Ասաց Մհեր, էլավ հեծավ Քուռկիկ Ջալալին,
Քշեց, հասավ Մըսրա սահման:
Մըսրա Մելիք իր դուռ բինակ
Դաշտի վերան նստուկ էր:
Տեսավ հեռվանց ձիավոր մի կը գա.
Ինք խոջա ամրոց էր՝ նստած ձիու վերան:
Էդ ձին փոթորկի՛ պես կը գար:
Էկավ, հասավ: Մհեր բարև տվեց,
Մըսրա Մելիք էդոր դեմքիցըն զարզնդավ:
Չի կարցավ, թե բարև առներ իրեն վախից:
Ու ինք միտ վե ասաց,
«Մագյար հըլմա մարդ է՞լ կըլնի աշխարհ»:
Ասաց.- Զձին բռնե՛ք:
Ծառաներ ձին բռնին:
Մհեր իջավ: Մըսրա Մելիք հարցուց.
- Դու ո՞ր տեղացի ես, կըտրիճ:
Մհեր ասաց.- Սասունցի՛ եմ:
Ես Սանասարի տղա՛ն եմ:
- Հայ-հա~յ, - ասաց Մըսրա Մելիք,
Իմ հողի մեջ որ կը նստիք, դո՞ւք եք:
Մհեր դո՞ւն ես:
Ասաց.- Մհեր ե՛ս եմ:
Մըսրա Մելիք ասաց.- Կռվի՞ էկար վեր ինձ:
Ինչի՞ դուք իմ խարջ չեք իտար:
Սասուն որ կա - էդ հող ի՛մն է:
Առավոտուն իրար զարկենք:
Մհեր ասաց.- Զարկենք



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles