Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0

լուսինը ձեր պատկերացրածով գեր է ամեն առավոտ 6 - 7,30, երբ յուղոտ դեղին լույսով լուսավորում է մութ առավոտները էս քաղաքի...

- իմ Հիսուսը
իմ Քրիստոսը
իմ Փրկիչը,- քաղաքի փողոցներում կանգնած ամեն օր Աստծուն է խոստովանում մուրացկան տատիկը...

քաղաքի շունչն էլի տեղն եկավ տաքերի հետ, ու հիմա արևն ու լուսինը գրեթե հավասար տաքությամբ ու լույսով մխիթարում են մարդկանց ձմեռվա խորն ու անվերջանալի ցրտերից ու դեպրեսիայից առաջ:

փողոցներում սովորական կեղտին ու մեքենաների արտանետումներին միացել է նաև պայթեցված շենքերի ու կառուցվող սարայների (թեև ոմանք գլխիվայր են տեսնում էդ փաստերը) շինարարական փոշին ու մարդկանց շնչուղիներում շերտ առ շերտ նստեցնում է «ավելի բարեկարգվող» քաղաքի տգեղանալու ու տկլորանալու պատմությունը:

...- Կարմիր Ավետարանը, իմ Աստվածածինը, իմ Քրիստոսը,- քաղաքի կենցաղի ու աղմուկի մեջ ամեն մանր դրամի դիմաց փրկության ճանապարհն է պատմում մուրացկան տատիկը ...




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles