Բաղադասար էլավ, զիր կին առավ, գնաց Բաղդադ,
Սանասար մնաց Սասուն:
Բաղդասար անորդի մնաց:
Սանասարին, Աստված էտու,
Լաչ մի էլավ, անուն էդին Վերգո:
Քանի մի տարի վերա անցավ,
Սանասարին էրկու տղա էլ էլավ,
Մեկի անուն էդին Ձենով Հովան,
Մեկի անուն՝ Մհեր:
Էդոնց մեջ Վերգոն իսկի բանի պետք չէր;
Ձենով Հովան էնպես ձենով էր,
Որ յոթ գոմշի կաշի կը թափփեր զի՛նք
Ու նոր կը բոռար, որ չըլնի պատռեր,
Մհեր քանց էն էրկուսն էլ հունարով էր:
Մնաց: Սանասար, մահու օրն էկավ, մեռավ:
Ծովինար խանում, էնոնք զըմեն մեռան:
Մնացին Քեռի Թորոս, Դեղձուն,
Վերգո, Ձենով Հովան ու Մհեր:
Ընկավ Մհերի ժամանակ: