Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

պապն Հոռոմի և այլն

$
0
0

էս պետք է ուշադիր նայել նրանց, ովքեր Հայ առաքելական եկեղեցու անդամ են իրենց համարում: Ոչ թե ուղղակի մկրտված են, գիտեն, որ մեր եկեղեցին սենց-նենց, այլ որ ակտիվ անդամ են:

նրանք, որ պատարագների են մասնակցում, որ ամեն կիրակի ամենայն գիտակցությամբ խոստովանում են Սբ Երրորդությանը, երկրպագում են Քրիստոսին ու Խաչին, ովքեր արտասանում են «Հաւատամք» ու հետո էլ ձեռքի ափերը դարձնում են ու ասում՝ «իսկ որք ասին, թե...»

մնացածները կարող են նայել, կարող են չնայել:
չեմ պատրաստվում վիճել ամենինչահավատության շուրջ, բոլոր մարդիկ եղբայր են, հավատանք, սիրենք, իրար հետ կիսենք-չկիսենք-ների շուրջ: Լենոնի «imagine»-ը լավ երգ է, բայց էդ գաղափարներն իմը չեն, հետևաբար դրա մասին չեմ վիճելու:

իսկ Հոռոմի պապի մասով ասեմ, որ ես իր մասին էսքան վատ կարծիքի չէի: բայց եթե մեկը, ով կոչումով ու աստիճանով Քրիստոսին պիտի խոսոտվանի՝ որպես միակ Աստծու, ու հանկարծ սենց ամենինչահավատության քարոզ է տանում, էն էլ Խաչի փոխարեն Հիսուս տիկնիկով, ապա, էլ ի՞նչ ասեմ: Քաղկեդոն-մաղկեդոն խաղուպարեր են էս ամենի կողքին:




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles