Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 6

$
0
0
Սանասար, Սասնա Ծուռն էր,
Առավ զենքեր, հեծավ իր ձին, գնաց:
Քարի մ՛գլուխ սիպտակ դղեկ մի տեսավ,
Դեմ արավ էդ դղեկին,
Ասաց. «Տեսնեմ՝ էդ Դեղձունի դղեկ չի՞»:
Գնաց, հասավ դռան, տեսավ՝
Ջոջ, ահագին դարգահ մի կո վեր դռան:
Կնաչեց.- Է, դուռ բացեք:

Համտոլ դևն էն դեհեն ձեն էտու, ասաց.
- Դու ո՞վ ես, դուռ բանամ վեր քեզ:
Սանասար ասաց.- Իմ անուն չե՞ս լսե:
Համտոլ ասաց.- Քո անուն ի՞նչ է:
Սանասար ասաց.-  Դու իմ անուն չես գի՞տի:
Համտոլ ասաց.- Չէ՛, չեմ գիտի:
Սանասար ասաց. - Ես էլ չեմ գի՛տի:
Թե իմ անուն ինչ է,
Իմ մոտ մոտեն լսեր եմ...
Համտոլ հարցուց. - Ի՞նչ ես լսեր:
Սանասար ասաց.- Ի՞նչ եմ լսեր:
Ճիժ էի. իմ մեր ինձ վեր կը թալեր
Ու կասեր՝ Համտոլի գրո՛ղ:
Համտոլ ասաց. - Որ դու իմ գրողն ես,
Մի քո մատ դռան ճղուն վե տուր դե՛ս...
Սանասար ասաց. - Ահա՛ քեզ իմ ձեռ:
Ու թև պարզեց էն դեհ:
Համտոլ ինչ որ էնոր ձեռ տեսավ, զարմանք մնաց:
Առավ իր ձեռաց մեջ, քամեց,
Ապա ինչպես լու մի Սասնա Ծուռ կծի,
Բան չկարցավ աներ էնոր:

Սանասար ասաց.- Համտոլ:
Մի քո՛ ձեռ տուր դըսա:
Համտոլ ըզձեռ էտու:
Սանասար ինչ որ էնոր ձեռ քամեց,
Համտոլի մոր ծծի կաթ արնի հետ մեկտեղ՝
Էնոր ձեռից էտու դուրս էղունգի բերնից:  

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles