բացի արձանի տեսքից, վիճակից, երկու բան էլ կա, որ դուրըս չի գալիս:
ա. անհարկի քաղաքական պատշաճությունը, որ համակել է, պարզվում է, որոշ հայերի, թե՝ վայ, բա Բաբաջանյանը հունգարացիների դեմ ուղարկած զորքի գլխին է եղել, վայ, բա էս ինչ անհարմար ստացվեց, էս ինչ անհանդուրժողականություն հունգարների հանդեպ, և այլն, և այլն:
- փիֆ, ասեմ ես ի պատասխան: քանզի մարշալ Բաբաջանյանը ուղարկվել է Հունգարիա որպես ԽՍՀՄ բանակի սպա, մարշալ ու կատարել այսպես կոչված մեծ հայրենիքի հրամանը:
Հունգարիայի հայազգի հերոսներ էլ կան, ասեմ իմանաք, և՞:
և ի վերջո մարդու արձանը դրել են ոչ թե նրա համար, որ հունգարական արշավանքների է մասնակցել, այլ նրա, որ Հայրենականի հերոս էր: իսկ Հայրենականի հայերը, չենք մոռանում, կռվել են ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլ հենց Հայաստանի համար, էսօրվա համար, և այլն և այլն: թե՞ էդքան շատ մարշալ ունենք, կամ էլ լրիվ անկապ մարդ էր, որ մենակ հունգարացիները հիշվեցին էս մարդու հետ կապված:
բ. աթոռի վրայի «Հիտլերի մերը» արտահայտությունը: լրիվ ձեզ ցույց տվեցիք, լրիվ: ես հայտնի է, ավելորդ տոլերանտությամբ չեմ տառապում, թե ինչ եմ զգում թուրքերի հանդեպ, նկարագրելու չի, թե ինչքան չեմ սիրում օրինակ Աթաթուրքին կամ էլ էսօրվա շներից Էրդողան-Ալիևներին, էլի ոչ մի գրիչ չի նկարագրի: բայց էլի յախք կասեի, եթե Թեհլերյանի արձանը դնեիք ու վրան գրեիք՝ Թալեաթի մերը, կամ էլ դիցուք՝ Ալիևին վաղը-մյուս օր հոր գիրկը ուղարկողի արձանի վրա՝ նույն հասցեն:
մարդ, երբ գալիս է քաղաքային իշխանության, պիտի հարգի էդ քաղաքը, մանավանդ եթե դա ՄԱՅՐԱքաղաքն է երկրիդ: մարդ, մայրաքաղաքը հարգելու համար նաև պիտի ինքն իրեն հարգի ու սրանից առաջ էլ ունենա հատկանիշների մի փունջ, որոնց բացակայությունը եթե հիմա սկսեմ թվարկել, էլի գրածս կվերածվի ձոնի՝ առ իշխանություններ: հետևաբար էստեղ կանգնեմ:
ուզում եմ հասկանալ՝ Բաբաջանյանը հայոց պատմության մեջ հայտնի է դարձել «հիտլերի մերը» արտահայտությա՞մբ, թե՞ իրական հերոսությամբ:
թե՞ սկզբունք կա, ու Հայրենականի բոլոր հերոսների արձանների տակ եք դնում էդ նույն արտահայտությունը: Ասենք՝ Բաղրամյանի ձիու, կներեք արտահայտությանս, հետույքին և այլն:
հո՞ աբիժնիկ չէի՞նք էդ պատերազմից, որի հաղթանակին Ռայխստագի տակ քոչարի պարեցինք:
լավ եք փնտրել, Բաբաջանյանից մի արժանի խոսք չե՞ք գտել, որ դա եք քանդակել:
մայրաքաղաքային հուշարձան ազգիս մարշալի պատվին ու տակը նման արտահայտություն ու պաշտոնական բացում:
պարոնայք, դուք միայն անճաշակ չեք, դուք ահավոր գռեհիկ եք:
հոգնեցինք, յա