
ու ամենավատը, որ էս ծաղրանքների ինչ-որ տոկոս ուզենք-չուզենք հասնում է Նժդեհի անվանը:
խեղճ Նժդեհ:
Նժդեհին նվիրված արձանը պիտի լիներ էնպիսին, որ ուզենայիր գլուխ խոնարհել առաջը: հարգանքդ ցույց տալ, հիացմունքդ՝ հասկացվածության աստիճանով (ոնց որ Քոչարի Մամիկոնյանը) և այլն:
կամ պիտի չլիներ ընդհանրապես: հաստատ Նժդեհը էս կինո-մինո-արձան-մարձանների խաթր չէր Նժդեհ:
իսկ էս ուղղակի դրել են, որ ՀՀԿ-ենք ամեն ժողովից առաջ գնան իրանք իրանցով ծաղիկ-պսակ դնեն, որ իրենց ներշնչեն, թե նժդեհականության ոգին մեջները խզարում ա: ու ուրիշ տրամաբանություն, թե «ինչի ոչ Նժդեհի հրապարակում» պետք չի փնտրել: շատ պարզ՝ ՀՀԿ-ի շենքը երրորդ մասում չի:
ուղղակի մարդը հանգիստ կյանք չապրեց, մահվանից հետո էլ մինչև հիմա հանգիստ չունի: ոմանց արդեն խեղդող հայրենասիրությունը թույլ չի տալիս:
