Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0

էսօր տեսա Նժդեհի արձանը:
բարձր է, մեծ, երևացող:
ետևից իսկապես ոնց որ թագավորի արձան լինի: երևի պատվիրատուի ու իրագործողի պատկերացմամբ Նժդեհը իրենց թագավոր ախպերն ա:

դեմքով իսկապես Պետրոսին է նման: էդ թիկնոցը, որ ոնց որ թագավորական ծիրանի լինի, երևի տխրահռչակ ֆիլմից են վերցրել, ես չգիտեմ: ու ընդհանրապես, երևի էդ ֆիլմը էդ արձանի միակ աղբյուրն է եղել:

ՆԺԴԵՀ չկա: ԶԻՆՎՈՐ Նժդեհ չկա: կա ինչ-որ մի միստիկ թագավորի կերպար, որը թիկնոցը հագին ամբողջ օր սրան-նրան հրամայել է ու թուղթ է ստորագրել, բայց ասենք ծովից ծով Հայաստան է կառուցել ու Պետրոսի, ասենք, նավատորմը: շատ գիտեմ: հա, մի հատ էլ եվրապատուհան՝ Պետրոսի պես:

Նժդեհի արձանի էս պատմությունը հստակ մի բան է ցույց տալիս՝ սրանք էդպես էլ չհասկացան, թե ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին ու ոնց ու ում շնորհիվ է, որ իրե՛նք անգամ դեռ իրենց աթոռներին խաղաղության մեջ նստած են:
չէ, ես հասկանում եմ, որ էդ արձանի պատվերը, նախագիծը, հաստատումը ամիսների աշխատանք էր, բայց հասկացած մարդն ուղղակի էսօրվա իրողություններից ելնելով չեղյալ կհամարեր էս տարբերակը:

ապրիլյան պատերազմի օրերից հետո զինվորի, զինվորության, անձնազոհության, ինքնակամ նահատակության, ծռության ու չհանձնվող ոգու խորհրդանիշ Գարեգին Տեր-Հարությունյանին դարձնել Հայաստանի, հայկական իրողությունների հետ ոչ մի կապ չունեցող թիկնոցով թագավոր ախպե՞ր:

ես ձեզ սա չեմ ների:
ոնց լեզվի օրենքը մինչև հիմա չեմ ներել:
այ տենց կպաք դուք իմ երկրին:






Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles