Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 1

$
0
0
Ծովափնյա հանսգտավայրերում նայում ես՝ 40-50-60-70-80 տարեկաններ դուրս են եկել: Կին, տղամարդ: Մեկը հեծանիվ է քշում, մեկը մոտո քշել է սովորում, մյուսը 4-ակնանի էն խոզուկներից: Ինչ-որ մեկը առագաստանավ է փորձում սովորել քշել, երկրորդը բանան է նստել, երրորդը նուպագաձիի նապաստակի զիբիլներից, անունը չգիտեմ ու կարևոր էլ չի:

Նայում ես ու մտածում՝ խեղճ ազգս, որ ամբողջ օրը հոգսի տակ կքած է, էդ նշված տարիքավորներից մեծ մասը տարիներով միջավայր ու տարածք չի փոխում, աշխարհ չի տեսնում, չի լիցքաթափվում, չի հանսգտանում: Համ էլ ազգիս մեջ Աստված էլ չկա, ու էդ ամեն ինչին մի հատ էլ էս աննորմալ շոգն է գումարվել:

Ու լուրերը բացում ես՝ ամեն տեղ իրար են սպանում, ավտո են խփում, ավտոբուս են շուռ տալիս, մեռնում են ու մեռնում, ոնց որ աշխարհի վերջն ըլնի, էլ բան ու գործ չունենան անելու:

Բա ի՞նչ անենք, որ էս վիճակից դուրս գանք, հը՞

Երևի Աստծուց սկսենք, որ՛տև էս հոգեվիճակում ո՛չ մոտոն կօգնի, ո՛չ բանանը, ո՛չ էլ նուպագաձիի էն զիբիլը:






Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles