Երկինքն ամպամած, ծովը մոխրագույնի տարբեր երանգներով: Ու ուժեղ ձկան ու ջրիմուռների հոտ: Ու ալիքների անշտապ շրմփոց ափերին:
Երեկ մի հաղթանդամ պապիկ կանգնել էր ծով տանող աստիճանների գլխին, նայում էր ծովին ու երգում: Երգը կարող էր հայերեն լինել, էնքան մոտ էր, էնքան նման: Պարզապես երևի՝ ծովի մասին:
Թավ ձայնով, թավ բեղերի տակից անուշ ծոր էր տալիս: Մաքուր երգ էր, մաքուր ժողովրդական:
![]()