Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ժողովրդի «հավաքական» ճաշակի մասին: Մտորումանման:

$
0
0
Մալիան ինձ դուր չեկավ: Ծովափնյա հատվածը: Ու էն աստիճանի դուր չեկավ, որ չուզեցի անգամ հին՝ իսկականը տեսնել:

Ասենք՝ ոնց որ եթե Աստված տա՝ մենք մի օր ծովի մի կտոր ունենանք, ու Աստված չտա՝ ճաշակի ու ամեն ինչի թելադրողները, կառուցողներն ու ամեն ինչին թաթը գցողները մեր էսօրվանները լինեն, ի՞նչ լացելու տեսք կունենա Հայաստանի ծովի էդ ընդհանուր սեփականություն հանդիսացող կտորը: Այ մոտավորապես էդ տեսակի:

Դիսնեյլենդի ամրոցներ - ռեստորանային ու հյուրանոցային ինչ-որ համալիրներ, առյուծային ու վագրային, գռեհիկ ու անճաշակ, իրար կողք ու վրա խցկած՝ փող աշխատելու համար:

Մալիան ժամանակին եղել է փոքր քաղաք ու հայտնի իր կարտոֆիլով: Տուրիստների հոսքի շնորհիվ ու պատճառով, քիչ-քիչ կարտոֆիլի դաշտերից հրաժարվել են ու դրանց տեղակ հյուրանոցներ ու օբէկտներ են սարքել: Էստեղ ցանկություն է առաջանում գտնել Տիգրան Սարգսյանի CV-ն ու մանրամասն ծանոթանալ, կարո՞ղ ա կարճ ժամանակով Մալիայի վարչապետանման բանն ա եղել:

Այ իսկ գյուղակներում, փոքր քաղաքներում նեղլիկ փողոցների վրա, անկյուններում, արանքներում հունականն է: Էսպես ասեմ՝ բնական ճաշակը: Էն, ինչ իրենք որպես ժողովուրդ բերել են հետները էն մեր իմացած հիիիին ժամանակներից: Ու մի տեսակ շատ բնական են էդ տները խցկված, բնական են փոքր ու մեծ բակերը, դրանցում նստած գրեթե միշտ հանգստացող հույները, բնորոշ գույները, բնորոշ ծաղիկները:

Նման տների վրա աչքդ հանգստանում է: Ու էնպես չի, որ որ տունը մտնես՝ բարձրաճաշակ դասավորվածություն ու կահավորում ես տեսնելու: Հակառակը՝ միշտ ինչ-որ մի ճչացող ստից նկար, սփռոց կամ չգիտեմինչ ցույց է տալու, որ էդ տանն ապրում են սովորական մարդիկ՝ միջին կամ դրանից ցածր էսպես ասեմ անհատական ճաշակով: Ճիշտ էնպես, ինչպես մեզ մոտ:

Բայց էն իրականը, որ իրենք պահել են, ինքնին սիրուն է, սիրունիկ, հաճելի ու հանսգտացնող: Ճիշտ էնպես, ինչպես մեզ մոտ:

Ու ժողովրդի հենց էդ հավաքական ճաշակն է, որ կորչում է ժամանակի մեջ ու փողի, գռեհկության, գավառականության գերակշռելու դեպքում:

Ցը՛:
Մինչ նոր հանդիպում ուղիղ եթերում






Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles