Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Դիմացի պատշգամբում պլաստմասսե սեղանին սփռոց են փռել:

- Օ-հո՛, - մտածում եմ: - Ա'յ քեզ տնարար եվրոպացի կին: Եկան-չեկան ընտանիքով՝ պատշգամբում սփռոց է փռել: Ա'յ քեզ կարծրատիպերի փշուր-փշուր: Ա՛յ քեզ սխալ պատկերացում արևմտաեվրոպացի կնոջ մասին:

Հետո հաջորդ օրն եմ նայում՝ արդեն ամեն ինչից վեր է: Սփռոցն ուրիշ է... Յա պահոոո...

Հետո երեկոյան՝ «սփռոցը» թարս երեսով գետնին գցած է: Սրբիչ էր փաստորեն: Կարծրատիպերը վերականգնվում են, աշխարհն էլի կաղապարվում է, կյանքը՝ շարունակվում:

Իսկ կրետացի կանայք, en general, տարիքովները, երբ հյուրերին դասավորել են, տեղավորել, նստում են պատշգամբներում ու բակերում ու ասեղնագործում:
Տատիկները հիմնականում սևազգեստ են:


Իսկ մեր կիրիա Էլենին մի թուլություն ունի: Ասում է՝ ամեն առավոտ որ չգնամ ձուկ բռնելու, կհիվանդանամ: Առավոտվա 8 – 11-ը: Եթե երեխեքը չեն հավաքվում, աղմուկ չեն անում, հարցեր տալիս անվերջ ու անդադար, բռնում եմ: Բա ոնց: Ը՛ լոթ օֆ ֆիշ: Ը՛ լոթ






Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles