Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Հա, էդպես պատահում է: Հնարավոր է, որ դու ինտերնետով գտածդ հյուրանոցից դժգոհ լինես: Էնքան դժգոհ, որ փոշմանես, որ տուն ու տեղդ թողել, հասել ես էսքան հեռու: էդպես պատահում է: Բայց էդ աշխարհի վերջը չի:

Ընդամենը պիտի սկսես շրջակայքում դատարկ սենյակներ փնտրել: Ու դու կարող ես գտնել քո ուզածը: Բնորոշ, լրիվ տեղական ոճի տներ: Փայտե լուսամուտներով ու դռներով, փայտե արևապաշտպան փեղկերով, որ ամուր ու հաստ, ձեռքով սարքած երկաթե փականներ ունեն, բռնակներ:


Ու դու արդեն տեղում ես:

Ու դու զարթնում ու քնում ես էդ փայտի անուշ հոտի մեջ: Ու կողքերից խառնվում են ձիթապտղի առաջին քամի ձեթի ահավոր տտիպ հոտն ու համը: Ճիշտ զեյթունի իսկական դառնահամը: Ահռելի ճանճերի անդադար ծղրղոցը: Ծովի փրփրակալած ապտակները ափերին: Ձկան հոտը, ջրիմուռների հոտը: Փողոցների սղլիկ սալիկները: Հյութ քամելու բարակ կեղևով նարինջները, դրանց՝ տարին երեք անգամ ծաղկող ծառերը: Հունական բազմաբնույթ ու տարատեսակ այոսների ու այաների անվան եկեղեցիները, սրբավայրերն ու դրանց հրաշագործ յուղերի հոտը:

Ու հունական «աղապի մու»ն, որով բալիկներին են սիրում, ու «յասաս»-ներն ու «կալի մերաները, սպերաներն ու նիխտաները» ու «նաիստե կալա»-ները, որով քեզ վերջում հաջողություն են մաղթում:







Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles