Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
- Ի՞նչ լեզվով եք խոսում: Թուրքերե՞ն...
- Օ, ոչ, ի՞նչ թուրքերեն...
- Թուրքիայից չե՞ք
- Ոչ, ոչ: Հայաստանից
- Աաաա: Սպասե՛ք, - 60 անց կինը թողնում է իր ձեռքով կարած տիկնիկների սեղանիկը, մեզ կողք քաշում ու իր մի քանի բառանոց անգլերենով պատմում: - Պապս ու տատս Սամսունից էին: Իրենք պատմում էին, թե ոնց են թուրքերը հայերին... ըըըը... - ու ձեռքով ցույց է տալիս ինչ-որ բան, որ տարօրինակորեն կա՛մ նշանակում էր կախել, կա՛մ տեղահանել:
- Դրա համար հասկանում եմ ձեզ, որ չեք սիրում թուրքերին: Ես էլ տատիս, պապուս ասում էի՝ տարեք տեսնեմ էդ տեղը որտեղ հայերին ... ըըը... - ու նորից նույն շարժումը:


*********
Առավոտից իրիկուն պատուհանիցս նայում եմ վարդագույն վերնաշապիկով, սև հաստ ջինսով ու սև կոշիկներով էս սպասավորին, որ խոնավ շոգին վազում է էս հաճախորդից էն մեկին, սրան ժպտում, նստեցնում, լրջանում մինչև հաջորդ սեղան, նրան ժպտում պատվերն ընդունում: Կողքից՝ շալվարի գոտուց, պատվերներ ընդունելու բլոկնոտն է կախված՝ ոնց որ իր լեզուն լինի, որ հոգնածությունից շան լեզվի պես կախ է ընկել:  Պարզ է, եկող անտուրիստ սեզոնների ապրելու փողն է աշխատում:

Իսկ ռեստորանի տիրոջ պառավ շունն ամբողջ օրը աչքերը կկոցած պառկած է հաճախորդների ոտքերի տակ:

Հիմա նստեց աթոռին, սպասավորը, շունը չէ, հոգնած ոտքերն աթոռի տակ ծալվել են, մեջքն ավելի կորացել, մյուս աշխատողների հետ օրն է քննարկում ու ջուր խմում անընդմեջ:







Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles