Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Աթենքը փոխվել էր:

Մի-երկու տարվա տարբերությամբ փոխել էր դեմքը: Ավելի սևացել էր, պակիստանացել ու բանգլադեշացել, ասիականացել: Կենտրոնական հին թաղամասերում փողոցներ կան, ուր հույների գրեթե չես հանդիպի: Զարմանալիորեն, ճգնաժամն ազդել է հիմնականում հույների վրա: Էն խանութները, որ մի-երկու տարի առաջ հույներն էին աշխատեցնում, հիմա ձեռնտու են միայն փախստականներին: Աղքատ երկներից աղքատ ներգաղթյալներին: Բնական է, հույներն ապրում են լավ պայմաններում, իրենց բիզնեսներից ակնկալում են ավելի բարձր շահույթ, մինչդեռ ներգաղթյալները, որոնց համար դուրսը՝ գետիններին ապրելը նույնքան բնական է, որքան մեզ համար տանը, պահանջկոտ չեն, իրենց բավարարում է «գետնից բարձր» ցանկացած վիճակ: Բայց որտեղի՞ց նրանց գումար ինչ-որ խանութ կամ սրճարան պահելու համար: Սա է տարօրինակը:

Ու սրա շնորհիվ Աթենքը դեմքը փոխել էր: Փողոցներում ամենաահավոր շոգ ժամերին անգամ դուրսն անգործ լցված ներգաղթյալների պատկեր էր ստացել: Դարձել էր ավելի անխնամ ու մի տեսակ անտեր: Ու դարձել էր վտանգավոր:

Իսկ հույներն իրենց տները վաճառում են ու հեռանում ավելի ապահով թաղամասեր: Ավելի թանկ:

Կարծում եմ, որ էսպես է սկսվում խաղաղ էքսպանսիան:

Իսկ թրքամերձ շրջաններում ավելի զզվելի է:  Պատմում էին, որ ծանոթի ծանոթի ծանոթին մի չինացի խանութպան, որ հազիվ է խոսում հունարեն, աշխատանքից հեռացրել էր էն պատճառով, որ աշխատողը թուրքերեն չգիտի:

Այ էսպիսի անաղմուկ հարձակում, խաղաղ ագրեսիա երկրի բնիկ ժողովրդի հանդեպ:

Իսկ հույները թողնում են երկիրը՝ ավելի լավ վարձատրվող աշխատանքի փնտրտուքով:

Ու ես ասում եմ, Աստված չանի Հայաստանում գա էն օրը, երբ հայը թարգի աղբահավաք ու հավաքարար աշխատելը, համարի իրենից ցածր գործ: Այ էդ ժամանակ էլ Հայաստանի համար կսկսի «լացն ու ատամների կրճտոցը»...




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles