Երիտասարդականի անցումի բուկինիստներին, հայտնի է, որ տեղահանել են:
Նրանք հիմա մի փոքր տարածք են զբաղեցնում Կամերային երաժշտության տան կողքի այգում՝ Մոսկովյանի կողմից: Ինչ-որ վրանային ծածկով փակել են էդ տարածքը՝ կողքերից ու վերևից, վրան հայ գրողների նկարներն ու գիր-գրականության մասին նրանց թևավոր խոսքերը նկարել ու երևի համարել են, որ հարցը լուծել են:
Իհարկե, երիտասարդականի անցումն իդեալական տեղ չէր էդ մարդկանց ու նրանց գրքերի համար, բայց գոնե լրիվ դրսում չէին: Հիմա արդեն լավ ցուրտ է, բա ձմեռն ի՞նչ է լինելու: Կասկածում եմ, որ կարողանան հոսանքով աշխատող փոքր տաքացուցիչներով հարցեր լուծել: Մեղք են:
Իսկ նրանց էդտեղից հանողները պարտավոր էին ըստ իս նրանց համար մարդավարի պայմաններ ստեղծել: Արդադրության համար, մարդ լինելու համար, շնորհքի համար, հը՛ն:
Վաճառողներից մեկը պատմեց, որ գրքերը մակուլատուրաներից են փրկում: Ասենք, Իլիականն ու Ոդիսականը 50-ականներին ու 80-ականներին տպագրված, հայ դասականներ և այլն:
Մի կողմից գրավաճառները, մյուս կողմից գրքերը, որ մարդկանց նման խնամքի կարիք ունեն: Ձյան, անձրևի, խոնավության մեջ ո՞նց են դիմանալու:
Պատկան մարմիններն իրենց հյուրերին թող ոչ Մատենադարան տանեն, ոչ էլ մեծ-մեծ հպարտանան: Մատենադարանի գրքերն էլ հաստատ իրենց նմանները չեն փրկել, թող իզուր տեղը վեր-վեր չթռնեն:
Այսինքն, ո՞ւմ փորձես բան հասկացնել՝ Երիտասարդականի անցումի նոր տերերին, թե՞ էդ պատկաններին: Մանավանդ որ Երևանն այլևս գրքի մայրաքաղաք չի: Եթե պաշտոնական օրակարգ չկա, գիրքն ի՞նչ բան ա, ո՞վ գիտի: