Սկսեմ էսպես՝
Վերջապես
Այսինքն, վերջնական կամ ամբողջական պատկերին հասնելու համար դեռ շաաատ կա: Բայց վաղուց էի մտմտում: Պատկերացնում: Փորձում իրականություն դարձնել:
Բլոգը սկսել էր քչություն անել: Ֆբ-ն ֆորմատ չի, նորմալ տեղ չի, սկի տեղանք չի, այլ պարզապես անհերկելի տարածք:
Ահավոր երկար գնաց: Չնայած նայելով կողքից դժվար է պատկերացնել, թե սրա ինչն էր էդքան երկար: Բայց օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով հա տեղ չէի հասնում:
Ասենք, Արա Գյուլերի ցուցահանդեսին եղել էի անցած տարի օգոստոսին, տպավորություններս վերջնական ավարտի էի բերել մի քանի ամիս անց, հետևաբար ինչ-որ առումներով ահագին ակտուալությունն էլ է կորցրել:
Բայց որպես առաջին նյութ, պիտի էդ դնեի:
Թե ինչ ու ոնց եմ պատկերացնում էս բլոգակայքային ընկերոջը, դեռ որ չեմ ասի: Մինչև որ ստացվի էն, ինչ պատկերացնում էի:)