Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ելք փակուղուց

$
0
0
Ելնելով վերջի լուրերից՝ Կառավարությունը փակուղու առաջ է հայտնվել՝ խոստացել են, պետք է անեն:

Դաշնակներն էլի խաբեցին՝ առանց լեզվի մասին օրենքը փոխելու կարելի է դպրոց բացել: Չստացվեց:

Փողե՞րն են նախօրորք վերցրել, էրեխեքին շաքարաքլոր են առել արդեն ծախսել են, չեն կարողանում վերադրաձնել, Հիպպոկրատի, ուսուցչի երդու՞մ են տվել որ կանեն.... 

Անձամբ ինձ էդ մանրամասները բացարձակապես չեն հետաքրքրում: Ինձ ի՞նչ: Կառավարությունը, որին նույնիսկ ես չեմ էլ ընտրել, այլ ինչ-ինչ հանգամանքներում փափաթվել երկրի վզին, պարտավոր է ծառայել ի ՇԱՀ երկրի, այլ ոչ թե ի վնաս:
Չի՞ կարողանում՝ ոչ առաջինն է, ոչ էլ ցավոք վերջինը, թող հրաժարական տա: Իր հավակնությունները չափից դուրս գլոբալ են, չափից դուրս թանկ ու չափից դուրս թիթիզ: Կառավարությունը պետք է խելացի լինի, ոչ թե թիթիզ ու ցուցամոլ: Eլիտար են աղքատության ու թշվառության մեջ:

Մտել են փակուղի՞: Փակուղուց ելքը՝ հրաժարականն է: Ադիոս!

Ի դեպ, խոսակցություններ են գնում, բայց դեռ չեմ գտել ի-նետում, ասում են, որ եկող տարվանից պարզեցված հարկն էլ արդեն 20% են դարձնում: Սրան գումարենք նաև կեսնաթոշակային ֆոնդերի մասնավորին նվիրելը, սրան գումարենք ՀԴՄացավը ու այլ և այլ բաներ ու հարց տանք մեզ՝ էս երեք տարվա մեջ գոնե մի օգտակար բան արե՞լ են...

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles