Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Բուրատինոներ

$
0
0
Առաջարկում եմ բոլորին, մանավանդ նրանց, ովքեր այս կամ այն պատճառով (չուզողություն, տգիտություն, հետամնացություն, անմրցունակություն) դեմ են օտարալեզուներին մի լավ ուսումնասիրել հայելու մեջ իրենց տեսքը: Միգուցե տեսքից մենք նման ենք երկար ու սուր քիթիկով փայտե բուրատինոների՞; Համենայն դեպս մրցունակ կառավարությունը մոտավորապես էդ կարծիքի է նվաստներիս մասին:

Ի դեպ, խոստովանեմ, ես քիչ-քիչ, ստեպ-ստեպ սկսում եմ հասկանալ ու կողմ դառնալ օտարալեզու դպրոցներին: Տուրիզմի զարգացման կառավարական հանճարեղ ծրագրի շրջանակներում, ազգիս տղամարդկանց ուղիղ կեսը տաքսիստ կաշխատի, իսկ կանանց կեսը, ելնելով [info]equivocus -ի մի քանի վերջին գրառումներից ակնհայտ դարձող իրողության, կրկին կաշխատի.... սպասարկման ոլորտում:

Ըստ ներկայիս տենդեցների, վստահ եմ, որ օտարալեզու դպրոցները պետք է լինեն հիմնականում պարսկերեն, թրքերեն, և իհարկե անգլերեն, որը պարտադիր է՝ որպես միջազգային դիվանագիտական լեզու:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles