Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 3

$
0
0
Կոռնելիյի մոտ թեմա է բացվել էմոների մասին:

Հիմնական թրենդը սա է՝ տժում ենք Ամարյանի ու տեր Ղևոնդի վրա, չնայած նրան, որ երկուսն էլ արդեն քանի տարի է զբաղվում են տոտալիտար աղանդներով:

Էմոներին, գոթերին անվանում են ենթամշակույթ, ու հավանաբար դրանով նրանք դադարում են կրոնական ուղղվածության աղանդ լինելուց ու ընդհանրապես նրանց մասին պետք է խոսեն մենակ որպես մելոմանների:

Երկու հղում գտա հայկական իրականությունում էդ երևույթների մասին՝

մեկ
երկու

Հասկանում եմ, որ վիքիպեդիան աքսիոմներ չի տալիս, բայց ինչ-որ ինֆո տալիս է: Նայում ենք մի հատ էլ էդտեղ:

Ի թիվս այլ բաների նշվում է, որ էմոները ռոմանտիզացնում են մահը, դեպրեսիվ վիճակը: Նաև մի կարևոր փաստ՝ էմոները 13 - 19 տարեկան դեռահաս երիտասարդներ են հիմնականում:

Հիմա անիվի գյուտ եմ անելու ուշադրություն՝ դա բոլոր առումներով ամենաամենազգայուն տարիքն է՝ ընտանեկան խնդիրներ, անձնական խնդիրներ, ուղղակի անձի կայացում, "ինձ ոչ ոք չի հասկանում"-ներ, շրջապատի ազդեցություն, ընտանեկան իդեալների կործանում, նորերի փնտրտուք... 

Արդյո՞ք սրանք բոլորը հոգևոր ոլորտի խնդիրներ չեն ու արդյո՞ք եկեղեցականը չպետք է զբաղվի նման հարցերով:

Էլի փա՛ռք Աստծու, որ Հայաստանն ու հայկական իրականությունը ինչ-որ առումով դեռ պահպանում են որոշ արժեքներ, որոնց շնորհիվ, էդ դյուրազգաց տարիքից դուրս գալուց հետո, երիտասարդները սովորաբար անցնում են սովորական կյանքի՝ ամուսնանում են, երեխաներ են ունենում ու իրենց երեխաներին դաստիարակում են ոչ էմո-գոթա-սատանիստական ուղղությունով: Բայց, հաշվի առնելով, թե ինչքան է ամեն ինչ մեր կենցաղում (հիմա էլի դպրոցները, ռուդոլֆներին, պաշերին ու կարգին տղերքին չհիշեմ) հակամանկական, հակահիգիենիկ ու հակահասարակական, պետք է լուրջ մոտենալ նման բաներին:

Հայաստանը Չինաստան չի, ու Հայաստանի համար 10 հոգին արդեն շատ մեծ թիվ է:   

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles