Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Մեծերից որ լսում էի, որ ժամանակին Աբովյան փողոոցով քայլում էին մեր գրողներն ու դերասանները, ու մարդիկ հատուկ դուրս էին գալիս զբոսնելու, որ տեսնեն նրանց, բարևեն, նրանց բերանից թռած մի խոսք բռնեն և այլն, մտածում էի, որ նրանք երջանիկ էին, իսկ մենք չունենք էդ հնարավորությունն էսօր: Ո՞ւր են էդ գրողները, ո՞ւր են էդ դերասանները...

Բայց էս ֆիլմը նայելով ես հասկացա. մենք էլ երջանիկ ենք: Մենք ժամանակակիցն ենք էս մարդկանց՝ Պարգև սրբազան, Կոմանդոս, Սեյրան Օհանյան, էլի ու էլի մարդիկ, ովքեր մեր, թեկուզ և ժամանակին ոչ այնքան գիտկացված, իդեալներն են կերտել, երազանքներն իրականացրել, արյունով ու իրենց կյանքը վտանգելով հող պահել, երկիր փայփայել մեզ համար: Ու նրանք էլ հասանելի են:

Ուղղակի էս խառը ժամանակներում Աստված մեր հոգիները սնում է ոչ թե արվեստով, այլ հոգևորով ու զենքով: Հիմա շատ խառը ժամանակներ են, մեզ էս սնունդն ամեն ինչից առավել է պետք:

Ու ես էս Սասնա ծուռ ցեղին մեռնեմ: Հո՛ չծռվեց:) Հո՛ չսնեց մեր հոգիները:



Ու մի բան էլ մտածեցի՝ ինչ-որ էն ժամանակ մարդիկ փոխանակ օգնելու, որ Արցախում եկեղեցիները վերաբացվեն, հաչային էնքան, ինչքան հիմա են հաչում ամեն եկեղեցու վրա Երևանում ու մոտ մերձակայքում: (երկար մտածեցի, բայց ուրիշ հարմար բառ չգտա. էն, ինչ էսօր լսվում է, իրոք հաչոցի է նման) Է՛հ...


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles